Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չէի ուզում լինել մի քաղաքում, որտեղ կան նման մարդիկ». Շպռոտը Հայաստան վերադառնալու ապրումների և կրկին հեռանալու պատճառների մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Երգչուհի Շպռոտը 7 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է Հայաստան։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս այցն իր համար շատ սպասված էր։ Առաջին հերթին նա շատ էր կարոտել մայրիկին, հետո ընտանիքին, հարազատներին ու իր քաղաքը` Երևանը։

 

«Մամայիս հետ հանդիպումն օդանավակայանում էր։ Շատ էմոցիոնալ հանդիպում էր, որովհետև 7 տարի չէինք տեսել իրար։ Չէինք հավատում, որ այդ հանդիպումը, վերջապես, իրականացավ։ Շատ էինք հուզվել։ Մամայիս հետ  ինձ դիմավորելու էր եկել նաև քույրս իր երեխաների հետ։ Ընտանիքի զգացողությունն այս 7 տարվա ընթացքում ինձ համար անհասանելի մի բան էր դարձել։ Դա շատ թանկ է ինձ համար։ Հայաստան գալուս գերնպատակը մամայիս և քրոջս տեսնելն էր։ Առանց ընտանիքի շատ դժվար է ապրել օտարության մեջ,– ասաց Անին։

 

Երգչուհին նշեց, որ Երևանն էլ էր շատ կարոտել. «Առաջին անգամ երեկ իջա քաղաք, հանդիպեցի ընկերներիս։ Կենտրոնը շատ է փոխվել, շատ գեղեցիկ էր ու ինձ համար շատ անծանոթ։ Ես այստեղ եմ մեծացել։ Կան մարդիկ, ովքեր ԱՄՆ գալու առաջին իսկ օրվանից ասում են` սա իմ քաղաքն է։ 7 տարվա ընթացքում ես այնտեղ չեմ ունեցել իմ քաղաքի զգացողությունը»։

 

 

Շպռոտն օրինականացրել է ԱՄՆ–ում ապրելու իրավունքն ու այսուհետև ավելի հաճախ կարողանա վերադառնալ Հայաստան։ Այս անգամ երգչուհին 20 օրով է եկել Հայաստան։ Նրա խոսքով` 2 օրվա ընթացքում արդեն հասցրել է ստանալ խնջույքների և միջոցառումների մասնակցելու հրավերներ, սակայն չգիտի` կհասցնի, թե ոչ։ Հայաստան ընդմիշտ վերադառնալու մտադրություն երգչուհին չունի։ «Հիմա արդեն ավելի հաճախ կգնամ–կգամ և բացակայությունս ծանր չի լինի։ Չնայած բոլոր դժվարություններին` ես շատ եմ սիրում Միացյալ Նահանգները։ Շատ լավ երկիր է։ Ես ուզում եմ այնտեղ ապրել։ Իմ կյանքն արդեն դասավորված է Միացյալ Նահանգներում, այնտեղ աշխատանք ունեմ և պետք է վերադառնամ»,– ասաց նա։

 

Չնայած ԱՄՆ վերադառնալու ցանկությանը` Շպռոտը խոստովանում է, որ իր կյանքը Հայաստանում շատ ավելի հեշտ էր, քան օվկիանոսից այն կողմ։ Երգչուհին Ամերիկայում դժվար ճանապարհ է անցել, տարբեր աշխատանքներ է արել` սկսած հավաքարարությունից։ «Դժվարություններ միշտ կան։ Առաջին 2 տարին բոլորի մոտ են դժվարություններ լինում։ Դա կրիտիկական փուլ է։ Իմ կյանքը ԱՄՆ–ում ավելի դժվար է, քան Հայաստանում։ Անհամեմատելի է։ Բոլորին թվում է` այնտեղ իմ կյանքը շատ ավելի ապահոված է, սակայն այդպես չէ։ Այնտեղ ավելի հեշտ է լավ մեքենա ձեռք բերել, բայց ես այնտեղ շատ ավելի շատ եմ աշխատում, քան Երևանում։ Այստեղ ես ուղղակի երգում էի և ապահոված էի։ Միացյալ Նահանգներում եթե մի օր չաշխատես, սոված կմնաս։ Հայաստանում ես շատ անդարդ եմ ապրել։ ԱՄՆ գնալուց հետո հասկացա` ինչքան անդարդ էի Հայաստանում։ Խոսքս կենցաղի ու ֆինանսական կողմի մասին է, ոչ թե հոգևոր վիճակի»,– ասաց նա։

 

Շպռոտից տեղեկացանք, որ ԱՄՆ–ում երգելուց բացի այլ աշխատանքով էլ է զբաղվում, սակայն չի ուզում բարձրաձայնել` խոսքն ինչի մասին է։ «Միայն  երգելով ես դեռ չեմ կարողանում ապրել այդ երկրում։ Եթե ես լինեի տղա արտիստ, ինձ համար, գուցե, ավելի հեշտ լիներ։ Միացյալ Նահանգներում ավելի շատ նախընտրում են տղա արտիստներին, քան աղջիկներին։ Սեքսիզմը մեր ազգի մեջ է։ Ուզում են իրենց հարսանիքին տղա երգի։ Ես իրենց էլ եմ հականում, մարդիկ ուզում են պարել, ուրախանալ։ Իմ երգերից «Կտրիճ Դավոյի» տակ հիմա բոլորը պարում են, բայց ես ունեմ երգեր, որոնց տակ անհնար է պարել»,– նշեց երգչուհին։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Արարատի մարզում վարչապետի աշխատակազմին պատկանող «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. կա վիրավորՈվքե՞ր անվճար կօգտվեն տրանսպորտից. Երևանի ավագանին արտոնություններ սահմանեց Լեռնային շրջաններում ձյուն կտեղաԱրա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից Ի՞նչ է կատարվում. ոստիկաններ են ժամանել, ակցիա է ընթանումՌուս գիտնականները հայտարարում են նավթարդյունաբերության համար թռչող անօդաչու բեռնատարների ստեղծման մասինԱռողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենաՊուտինը հաստատել է թարմացված դոկտրինը Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցովՓաշինյանը քավության նոխազներ է փնտրումՋուր չի լինիԾովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական «Հիմարություն է փրկել մարդուն, որը փորձում է հարվածել փրկողի գլխին»․ «Փաստ»Արցախի Տանձատափ եկեղեցnւ մեծ մասը քանդվել է Քաղաքագետ. Փաշինյանի հարձակումները երկրի խորհրդանիշների վրա ուղղված են արտաքին լսարանինՓարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել Ի՞նչ է կատարվել գիշերը ՌԴ-ումՄոդեստ Կոլերովը գնահատել է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վիճակըԶուտ խոսակցություններ. ոչ ոք պաշտոնապես ոչինչ չի հայտարարել․ «Փաստ» Թբիլիսիում բախումներ են. ցուցարարներին բերման են ենթարկումՓաշինյանը նոր խնդիր է գտել ու սափրել բեղ-մորուքը. «Ցանկանում է երջանկացնել  Հայաստանին նաև լոբոտոմիայով»Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն«Նման մտավորականը պատիվ կբերի ցանկացած ազգի և պետության». ԱՐԱՐ երգչախմբի նախաձեռնությամբ իրականություն դարձավ փիլիսոփա Էդմոն Ավետյանի 95-ամյա հոբել յանին նվիրված հուշ-երեկոն․ «Փաստ»Փաշինյանն առանց մորուքի. «Նախահեղափոխական» կերպարին վերադարձի երեք տարբերակԲրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը. պատմության այս օրը (19 նոյեմբեր)Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ-ում․ կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ»ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ»Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ»Հայաստանի որոշ մասերում ձյուն է տեղումՄինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը․ «Հրապարակ» Զոհված զինծառայողների ընտանիքները հնարավորություն կստանան երկու անգամ ստանալ փոխհատուցում՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը սափրվելու մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ ․ «Հրապարակ» Ծխախոտի շուկայում արտոնյալներ կան. «Ժողովուրդ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»Մանդատը դնելու հորդոր չի ստացել․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է. նախարարից հետո՝ ուժային բլոկը հեռացավ. «Ժողովուրդ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը․ «Հրապարակ» Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է Արդարադատության նախարարություն. «Ժողովուրդ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ»Պաշտոնազրկածներից ոմանց Փաշինյանն անգործ չի թողնի․«Հրապարակ» Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ»Թուրքիան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի նախագահի ինքնաթիռը մտնի իր օդային տարածք
Ամենադիտված