ԱԺ ընտրություններում կանանց ներգրավածությունը կրկնակի կավելանա.«Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում կրկնակի կավելանա: Ներկայիս 13 պատգամավորների փոխարեն ապագա խորհրդարանում կլինեն առնվազն 20 կին պատգամավորներ:
Սակայն մինչ այդ ամենակարևոր հարցը՝ քաղաքական գործունեության ընթացքում գործիչներին ըստ սեռի չտարանջատելը, Հայաստանի հասարակական կյանքում այդպես էլ չի լուծվում:
Կին ղեկավար ունեցող կուսակցականները ևս, երբ որևէ մեկն իրենց առաջնորդի հետ բանավիճում է, նրան պաշտպանելու և հակառակորդին փնովելու համար իբրև փաստարկ նշում են, թե ինչպես կարելի է կնոջ հետ վիճաբանել:
Այս կերպ նրանք առաջին հերթին մեխանիկորեն արժեզրկում են իրենց առաջնորդի խոսքը: Այս իրավիճակում տղամարդ կուսակցականները ևս շատ վատ վիճակում են հայտնվում, քանի որ տվյալն դեպքում կինը, որի հետ վիճելն «ամոթ» է, իրենց կուսակցական ղեկավարն է, այսինքն՝ իրենց քաղաքական միավորի ամենահեղինակավոր անձը»,-գրում է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: