ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ ընտրություններում կանանց ներգրավածությունը կրկնակի կավելանա.«Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում կրկնակի կավելանա: Ներկայիս 13 պատգամավորների փոխարեն ապագա խորհրդարանում կլինեն առնվազն 20 կին պատգամավորներ:

Սակայն մինչ այդ ամենակարևոր հարցը՝ քաղաքական գործունեության ընթացքում գործիչներին ըստ սեռի չտարանջատելը, Հայաստանի հասարակական կյանքում այդպես էլ չի լուծվում:

Կին ղեկավար ունեցող կուսակցականները ևս, երբ որևէ մեկն իրենց առաջնորդի հետ բանավիճում է, նրան պաշտպանելու և հակառակորդին փնովելու համար իբրև փաստարկ նշում են, թե ինչպես կարելի է կնոջ հետ վիճաբանել:

Այս կերպ նրանք առաջին հերթին մեխանիկորեն արժեզրկում են իրենց առաջնորդի խոսքը: Այս իրավիճակում տղամարդ կուսակցականները ևս շատ վատ վիճակում են հայտնվում, քանի որ տվյալն դեպքում կինը, որի հետ վիճելն «ամոթ» է, իրենց կուսակցական ղեկավարն է, այսինքն՝ իրենց քաղաքական միավորի ամենահեղինակավոր անձը»,-գրում է նա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular