Բնական քսուք, որը կօգնի մի քանի օրում ազատվել սպիներից ու ձգվածքներից
ՖՈՏՈMed.Tert.am/Սպիներն ու ձգվածքները կարող են առաջանալ մարմնի ցանկացած հատվածում և դառնալ բազմաթիվ բարդույթների առաջացման պատճառ: Մարդիկ փորձում են ամեն կերպ ազատվել դրանցից, դարձնել քիչ նկատելի կամ գոնե քողարկել և հսկայական գումարներ են վատնում տարատեսակ քսուքների և դեղամիջոցների համար, սակայն այս խնդրից կարելի է ազատվել նաև ժողովրդական միջոցներով:
Takprosto.cc կայքը ներկայացրել է մի բնական քսուքի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել նույնիսկ հին սպիներից: Բացի այդ, սա հիանալի միջոց է՝ ձգվածքներից ազատվելու համար:
Բաղադրությունը.
· դդմի սերմեր,
· ձվի կեղև,
· ձիթայուղ կամ նշի յուղ:
Պատրաստման եղանակը.
Նախապես չորացրած ու մաքրած դդմի սերմերը սրճաղացով մանրացնել և խառնել մանրացրած ձվի կեղևին (1:1 հարաբերակցությամբ): Կարելի է պարզապես հավասար քանակությամբ բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և միասին մանրացնել, մինչև ստացվի համասեռ փոշի:
Այնուհետև հարկավոր է ստացված խառնուրդին ավելացնել այնքան բուսական յուղ, որ ստացվի թանձր մածուկ:
Ստացված խառնուրդը հարկավոր է օրական երկու անգամ քսել սպիի վրա և ծածկել այն բինտով: Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կատարել մեկ ամիս շարունակ, սակայն արդյունքն արդեն նկատելի կլինի ընդամենը երկու շաբաթ անց: