ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնական քսուք, որը կօգնի մի քանի օրում ազատվել սպիներից ու ձգվածքներից

ՖՈՏՈ

Med.Tert.am/Սպիներն ու ձգվածքները կարող են առաջանալ մարմնի ցանկացած հատվածում և դառնալ բազմաթիվ բարդույթների առաջացման պատճառ: Մարդիկ փորձում են ամեն կերպ ազատվել դրանցից, դարձնել քիչ նկատելի կամ գոնե քողարկել և հսկայական գումարներ են վատնում տարատեսակ քսուքների և դեղամիջոցների համար, սակայն այս խնդրից կարելի է ազատվել նաև ժողովրդական միջոցներով:

 

Takprosto.cc կայքը ներկայացրել է մի բնական քսուքի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել նույնիսկ հին սպիներից: Բացի այդ, սա հիանալի միջոց է՝ ձգվածքներից ազատվելու համար:

 

Բաղադրությունը.

 

·        դդմի սերմեր,

 

·        ձվի կեղև,

 

·        ձիթայուղ կամ նշի յուղ:

 

Պատրաստման եղանակը.

 

Նախապես չորացրած ու մաքրած դդմի սերմերը սրճաղացով մանրացնել և խառնել մանրացրած ձվի կեղևին (1:1 հարաբերակցությամբ): Կարելի է պարզապես հավասար քանակությամբ բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և միասին մանրացնել, մինչև ստացվի համասեռ փոշի:

 

Այնուհետև հարկավոր է ստացված խառնուրդին ավելացնել այնքան բուսական յուղ, որ ստացվի թանձր մածուկ:

 

Ստացված խառնուրդը հարկավոր է օրական երկու անգամ քսել սպիի վրա և ծածկել այն բինտով: Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կատարել մեկ ամիս շարունակ, սակայն արդյունքն արդեն նկատելի կլինի ընդամենը երկու շաբաթ անց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular