Ղրղզստանը վաղը ՀԱՊԿ խորհրդի նիստ է հրավիրել` կապված Ուզբեկստանի հետ լարվածության հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզական կողմի նախաձեռնությամբ վաղը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորդհրդի արտահերթ նիստ:
Այս մասին հայտնել է Ղրղզստանի արտգործնախարարությունը:
Նիստը տեղի է ունենալու ՀԱՊԿ քարտուղարությունում:
Հաղորդվում է, որ նիստի ընթաղքում ՀԱՊԿ-ում Ղրղզստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Մամբետսեիտովը կազմակերպության անդամ մյուս երկրներին է ներկայացնելու ղրղզա-ուզբեկական սահմանին ստեղծված իրավիճակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղրղզստանը պահանջել է Ուզբեկստանից հանել սահմանային դիրքը չհամաձայնեցված հատվածից, ինչպես նաեւ բացատրություն տրամադրել դիրքը տեղադրելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանը եւս ՀԱՊԿ անդամ է` ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղզսանի հետ միասին: