ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանը վաղը ՀԱՊԿ խորհրդի նիստ է հրավիրել` կապված Ուզբեկստանի հետ լարվածության հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզական կողմի նախաձեռնությամբ վաղը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորդհրդի արտահերթ նիստ:

Այս մասին հայտնել է Ղրղզստանի արտգործնախարարությունը:

Նիստը տեղի է ունենալու ՀԱՊԿ քարտուղարությունում:

Հաղորդվում է, որ նիստի ընթաղքում ՀԱՊԿ-ում Ղրղզստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Մամբետսեիտովը կազմակերպության անդամ մյուս երկրներին է ներկայացնելու ղրղզա-ուզբեկական սահմանին ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղրղզստանը պահանջել է Ուզբեկստանից հանել սահմանային դիրքը չհամաձայնեցված հատվածից, ինչպես նաեւ բացատրություն տրամադրել դիրքը տեղադրելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանը եւս ՀԱՊԿ անդամ է` ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղզսանի հետ միասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular