Ինչո՞ւ են տղամարդիկ դավաճանում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀարցի պատասխանը հնարավոր է գտնել հետևյալ առակում.
Աստված ստեղծում է տասը տղամարդու, որոնցից մեկը հողի մշակությամբ է զբաղվում, մյուսը հովիվ է, երրորդը` ձկնորս և այլն: Սակայն մի օր տղամարդիկ գնում են Աստծո մոտ և բողոքում, որ իրենց ձանձրացնում է առօրյան:
Այդ ժամանակ Աստված տղամարդկանցից յուրաքանչյուրին հրահանգում է սեփական ճաշակով կին պատկերել, որից հետո նա նրանց կենդանի շունչ կհաղորդի: Տղամարդիկ հետևում են Աստծո խորհրդին: Այնուհետև Աստված բերում է տասը կտոր շաքար և հրահանգում յուրաքանչյուրին վերցնել մի կտոր, որպեսզի նրանց կյանքը իրենց ընտրած կանանց հետ քաղցր լինի:
Սակայն մի քանի րոպե անց Աստված բարկանում է, երբ հասկանում է, որ մի կտոր շաքար պակասում է, քանի որ տղամարդկանցից մեկը երկու կտոր է վերցրել մեկի փոխարեն:
Ի պատասխան նման խորամանկության` Ատված վերաբաժանում է կանանց պատահականության սկզբունքով: Դրանից հետո տղամարդիկ անվերջ փնտրտուքի մեջ են` կարծելով, որ իրենց կինը ուրիշին է բաժին ընկել: