ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են տղամարդիկ դավաճանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հարցի պատասխանը հնարավոր է գտնել հետևյալ առակում.

Աստված ստեղծում է տասը տղամարդու, որոնցից մեկը հողի մշակությամբ է զբաղվում, մյուսը հովիվ է, երրորդը` ձկնորս և այլն: Սակայն մի օր տղամարդիկ գնում են Աստծո մոտ և բողոքում, որ իրենց ձանձրացնում է առօրյան:

Այդ ժամանակ Աստված տղամարդկանցից յուրաքանչյուրին հրահանգում է սեփական  ճաշակով կին պատկերել, որից հետո նա նրանց կենդանի շունչ կհաղորդի: Տղամարդիկ հետևում են Աստծո խորհրդին:  Այնուհետև  Աստված բերում է տասը կտոր շաքար և հրահանգում յուրաքանչյուրին վերցնել մի կտոր, որպեսզի նրանց կյանքը իրենց ընտրած կանանց հետ քաղցր լինի:

Սակայն մի քանի րոպե անց Աստված բարկանում է, երբ հասկանում է, որ մի կտոր շաքար պակասում է, քանի որ տղամարդկանցից մեկը երկու կտոր է վերցրել մեկի փոխարեն:

Ի պատասխան նման խորամանկության` Ատված վերաբաժանում  է կանանց պատահականության սկզբունքով: Դրանից հետո տղամարդիկ անվերջ փնտրտուքի մեջ են` կարծելով, որ իրենց կինը ուրիշին է բաժին ընկել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular