Ինչու են տղամարդիկ գիրանում ընտանիքում երեխայի ծնվելուց հետո
ՖՈՏՈԲոլորը գիտեն, որ երեխայի ծնվելը կարող է զգալիորեն ազդել կնոջ քաշի և կազմվածքի վրա: Սակայն գիտնականները պնդում են, որ երեխայի ծնունդը վատ է անդրադառնում նաև տղամարդկանց կազմվածքի վրա: The American Journal of Men's Health ամսագիրը հրապարակել է հետազոտության արդյունքները:
Այսպիսի եզրակացության են եկել մասնագետները երկարաժամկետ 20-ամյա հետազոտության արդյունքում: Նրանք ուսումնասիրել են ավելի քան 10 հազար տղամարդկանց` հետևելով նրանց քաշի փոփոխությանը: Արդյունքում պարզվել է, որ այդ ժամանակահատվածում երեխա չունեցող տղամարդիկ նիհարել են 0,6 կիլոգրամ, իսկ երեխա ունեցողները ավելացրել են քաշը 2 կիլոգրամով:
Ինչպես նշում են փորձագետները, խնդիրը կապված է ծնողների կյանքի փոփոխության հետ: Նրանք ժամանակ չունեն ճիշտ սնվելու համար: Ավելին, որոշ հայրեր սովորույթ ունեն ուտել իրենց երեխաների թողած կերակուրը:
Հետաքրքիր է, որ գիրացել են նաև այն տղամարդիկ, ովքեր երեխա ունեն, սակայն ապրել են ոչ իրենց ընտանիքի հետ: Նրանց ցուցանիշը մի փոքր ավելի քիչ է` 1.5 կիլոգրամ: