ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են տղամարդիկ գիրանում ընտանիքում երեխայի ծնվելուց հետո

ՖՈՏՈ
Բոլորը գիտեն, որ երեխայի ծնվելը կարող է զգալիորեն ազդել կնոջ քաշի և կազմվածքի վրա: Սակայն գիտնականները պնդում են, որ երեխայի ծնունդը վատ է անդրադառնում նաև տղամարդկանց կազմվածքի վրա: The American Journal of Men's Health ամսագիրը հրապարակել է հետազոտության արդյունքները:
 
Այսպիսի եզրակացության են եկել մասնագետները երկարաժամկետ 20-ամյա հետազոտության արդյունքում: Նրանք ուսումնասիրել են ավելի քան 10 հազար տղամարդկանց` հետևելով նրանց քաշի փոփոխությանը: Արդյունքում պարզվել է, որ այդ ժամանակահատվածում երեխա չունեցող տղամարդիկ նիհարել են 0,6 կիլոգրամ, իսկ երեխա ունեցողները ավելացրել են քաշը 2 կիլոգրամով: 
 
Ինչպես նշում են փորձագետները, խնդիրը կապված է ծնողների կյանքի փոփոխության հետ: Նրանք ժամանակ չունեն ճիշտ սնվելու համար: Ավելին, որոշ հայրեր սովորույթ ունեն ուտել իրենց երեխաների թողած կերակուրը:
 
Հետաքրքիր է, որ գիրացել են նաև այն տղամարդիկ, ովքեր երեխա ունեն, սակայն ապրել են ոչ իրենց ընտանիքի հետ: Նրանց ցուցանիշը մի փոքր ավելի քիչ է` 1.5 կիլոգրամ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular