Բացացրեք մազերի գույնը՝ բնական ճանապարհով
ՖՈՏՈ168.am/Եթե որևէ հրաշալի միջոց եք փնտրում, որը կօգնի առանց որևէ քիմիական նյութի գունաթափել ձեր մազերը, ապա հետևեք այս խորհուրդներին և կտեսնեք, թե ինչ կկատարվի: Հաճախ ցանկանում ենք, որ մեր մազերի գույնը բացվի, և դրա համար օգտագործում ենք տարբեր քիմիական միջոցներ, որոնք ոչ միայն վնասում են մազերն ու գլխամաշկը, այլև՝ կարճ ժամանակահատվածում կորցնում են իրենց փայլն ու երանգը: Ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրամիջոց, որը կօգնի բացացնել մազերի գույնը 2 երանգով:
- 3 ճ/գ դարչին
- 5-6 թ/գ մազերի բալզամ
- 3 ճ/գ մեղր
Այս 3 բաղադրիչները ստեղծում են հրաշալի խառնուրդ, որոնք հրաշալի են մազերի համար:
Եթե երկար մազեր ունեք, օգտագործեք ամբողջ չափաքանակը: Եթե մազերը կարճ են, ապա օգտագործեք դրա կեսը:
Քայլ 1
Նախ` լվացեք մազերը, այնուհետև բաժանեք մազերը մի քանի հատվածների, այնպես, որ կարողանաք մազերին քսել խառնուրդը: Ոչ մի հատված բաց չթողնեք: Փորձեք այնպես տարածել մազերի վրա, որ այն գլխամաշկին չքսեք:
Քայլ 2
Խառնուրդը մազերին քսելուց հետո պոլիէթիլենային գլխարկ դրեք, սրբիչով փաթաթեք: Այսպես պետք է թողնել մոտավորապես 30 րոպե: Սրբիչը հանելուց հետո, տոպրակը թողեք մնա գլխին ևս 4-5 ժամ:
Քայլ 3
4-5 ժամ անց տաք ջրով լվացեք մազերը: Այս ճանապարհով ոչ միայն լավացնում եք մազերի որակը, այլև բացում եք մազերի գույնը 3 նրբերանգով:
Եթե ցանկանում եք, որ մազերի գույնն ավելի բաց լինի, կարող եք կատարել այս գործողությունը ևս 3 անգամ: