ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացացրեք մազերի գույնը՝ բնական ճանապարհով

ՖՈՏՈ

168.am/Եթե որևէ հրաշալի միջոց եք փնտրում, որը կօգնի առանց որևէ քիմիական նյութի գունաթափել ձեր մազերը, ապա հետևեք այս խորհուրդներին և կտեսնեք, թե ինչ կկատարվի: Հաճախ ցանկանում ենք, որ մեր մազերի գույնը բացվի, և դրա համար օգտագործում ենք տարբեր քիմիական միջոցներ, որոնք ոչ միայն վնասում են մազերն ու գլխամաշկը, այլև՝ կարճ ժամանակահատվածում կորցնում են իրենց փայլն ու երանգը: Ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրամիջոց, որը կօգնի բացացնել մազերի գույնը 2 երանգով:

  • 3 ճ/գ դարչին
  • 5-6 թ/գ մազերի բալզամ
  • 3 ճ/գ մեղր

Այս 3 բաղադրիչները ստեղծում են հրաշալի խառնուրդ, որոնք հրաշալի են մազերի համար:

Եթե երկար մազեր ունեք, օգտագործեք ամբողջ չափաքանակը: Եթե մազերը կարճ են, ապա օգտագործեք դրա կեսը:

Քայլ 1

Նախ` լվացեք մազերը, այնուհետև բաժանեք մազերը մի քանի հատվածների, այնպես, որ կարողանաք մազերին քսել խառնուրդը: Ոչ մի հատված բաց չթողնեք: Փորձեք այնպես տարածել մազերի վրա, որ այն գլխամաշկին չքսեք:

Քայլ 2

Խառնուրդը մազերին քսելուց հետո պոլիէթիլենային գլխարկ դրեք, սրբիչով փաթաթեք: Այսպես պետք է թողնել մոտավորապես 30 րոպե: Սրբիչը հանելուց հետո, տոպրակը թողեք մնա գլխին ևս 4-5 ժամ:

Քայլ 3

4-5 ժամ անց տաք ջրով լվացեք մազերը: Այս ճանապարհով ոչ միայն լավացնում եք մազերի որակը, այլև բացում եք մազերի գույնը 3 նրբերանգով:

Եթե ցանկանում եք, որ մազերի գույնն ավելի բաց լինի, կարող եք կատարել այս գործողությունը ևս 3 անգամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular