Աշխարհում 2-րդ ամենամեծ ալմաստը չի վաճառվում՝ չափազանց մեծ լինելու պատճառով (լուսանկարներ)
ՖՈՏՈԿանադական Lucara Diamond Corp ընկերությունը, որը Բոտսվանայում իրեն պատկանող հանքավայրերից մեկում հայտնաբերել է 1.109 կարատանոց բացառիկ ալմաստ, ստիպված կլինի մասնատել քարը:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, իր մեծությամբ՝ աշխարհում երկրորդ ալմաստն այնքան մեծ է, որ աճուրդի հանվելուց հետո համապատասխան գնորդ չի գտնվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ բացառիկ նմուշն ունի թենիսի գնդակի մեծություն ու կոչվում է Lesedi La Rona, ինչը թարգմանաբար նշանակում է «մեր լույս»: Այն պատմության մեջ 2-րդ ալմաստն է, որն ունի ավելի քան 1.000 կարատ քաշ:
Ոլորտի մասնագետները նշել են, որ եթե Lucara Diamond Corp-ն ուզում է վաճառել թանկարժեք քարը, ապա պետք է անպայման այն մասերի բաժանի:
Մինչդեռ ընկերության ներկայացուցիչները դեռևս հույս են տածում, որ ալմաստը հնարավոր կլինի վաճառել ամբողջական ձևով:
«Այդ երբվանի՞ց է ադամանդը չափազանց մեծ լինում»,- զարմացած նշել է ընկերության ղեկավարը: