ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում 2-րդ ամենամեծ ալմաստը չի վաճառվում՝ չափազանց մեծ լինելու պատճառով (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Կանադական Lucara Diamond Corp ընկերությունը, որը Բոտսվանայում իրեն պատկանող հանքավայրերից մեկում հայտնաբերել է 1.109 կարատանոց բացառիկ ալմաստ, ստիպված կլինի մասնատել քարը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, իր մեծությամբ՝ աշխարհում երկրորդ ալմաստն այնքան մեծ է, որ աճուրդի հանվելուց հետո համապատասխան գնորդ չի գտնվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ բացառիկ նմուշն ունի թենիսի գնդակի մեծություն ու կոչվում է Lesedi La Rona, ինչը թարգմանաբար նշանակում է «մեր լույս»: Այն պատմության մեջ 2-րդ ալմաստն է, որն ունի ավելի քան 1.000 կարատ քաշ:

Ոլորտի մասնագետները նշել են, որ եթե Lucara Diamond Corp-ն ուզում է վաճառել թանկարժեք քարը, ապա պետք է անպայման այն մասերի բաժանի:

Մինչդեռ ընկերության ներկայացուցիչները դեռևս հույս են տածում, որ ալմաստը հնարավոր կլինի վաճառել ամբողջական ձևով:

«Այդ երբվանի՞ց է ադամանդը չափազանց մեծ լինում»,- զարմացած նշել է ընկերության ղեկավարը:

 

Картинки по запросу 1,109 carat diamond ranked as world’s second largest, is just too massive to sell!

Картинки по запросу 1,109 carat diamond ranked as world’s second largest, is just too massive to sell!

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular