Պատրաստում ենք համեղ աղցան : Բրինձը նախօրոք եփում ենք, հավի ֆիլեները խորանարդիկներով կտրում ենք և բուսայուղապատ թավայում տապակում: Այլ թավայի մեջ տապակում ենք մանր կտրատած սոխն ու ճզմած սխտորը: Այնուհետև լցնում ենք արգանակը, կիտրոնի հյութն ու կեղևը: Այս ամենից հետո լցնում ենք կտրատած տաքդեղն ու համեմը, ըստ ճաշակի աղ ու պղպեղ ցանում և մարմանդ կրակին եփում ևս 10 րոպե: Վերջում լցնում ենք լոբին, հավի ֆիլեն ու եգիպտացորենը: