Օրվա բաղադրատոմս. Բրնձով, լոբով և հավի մսով աղցան
ՖՈՏՈԲաղադրիչներ
- բրինձ - 260-300 գր
- լոբի կարմիր մարինացված - 1 բանկա
- հավի ֆիլե - 2 հատ
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 2 պճեղ
- կիտրոն - 1 հատ
- արգանակ հավի մսի - 300 մլ
- եգիպտացորեն պահածոյացված - 1 բանկա
- համեմ - 0.5 կապ
- տաքդեղ - 5-6 կտոր (կծու)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք համեղ աղցան : Բրինձը նախօրոք եփում ենք, հավի ֆիլեները խորանարդիկներով կտրում ենք և բուսայուղապատ թավայում տապակում:
Այլ թավայի մեջ տապակում ենք մանր կտրատած սոխն ու ճզմած սխտորը: Այնուհետև լցնում ենք արգանակը, կիտրոնի հյութն ու կեղևը: Այս ամենից հետո լցնում ենք կտրատած տաքդեղն ու համեմը, ըստ ճաշակի աղ ու պղպեղ ցանում և մարմանդ կրակին եփում ևս 10 րոպե:
Վերջում լցնում ենք լոբին, հավի ֆիլեն ու եգիպտացորենը: - 7 րոպե եփում ենք և կրակի տակն անջատում:
- Յուրահատուկ աղցան ստացանք: