Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շատերը սխալ կարծիք ունեն, թե մրգերը չեն գիրացնում». Խորհուրդներ սննդաբանից

ՖՈՏՈ

Life.Panorama.am-ը գրում է.

Ճիշտ սնվելու կանոնների, մրգերի և բանջարեղենների օգտագործման թույլատրելի քանակի և այլ օգտակար սովորությունների մասին Life.panorama.am-ը զրուցել է «Դա Վինչի» կլինիկայի սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի հետ: Նրա ցուցումով ուտեստները պետք է երկար շոգեխաշվեն և, հատկապես, ամռանը չպետք է եփված վիճակում երկար մնան, քանի որ կարող են լուրջ աղիքային ինֆեկցիաների պատճառ դառնալ:

Մրգեր և բանջարեղեն

Շատերը սխալ կարծիք ունեն, թե մրգերը չեն գիրացնում և կարելի է այն անվերջ ու ցանկացած ժամի օգտագործել: Սա սխալ, բայց նաև կարծրացած տեսակետ է: Հիշեք, որ պետք  է մեր օրվա սննդակարգը հագեցած լինի բանջարեղենով ու մրգերով, և առհասարակ, առողջ սննդով, բայց, միևնույն է, կգիրանանք, եթե սխալ համադրումներ անենք կամ չափից շատ դրանք ուտենք, իսկ երեկոյան ժամերին մրգեր ուտելը կրկնակի գիրացնող կարող են լինել: Ամենաառողջ սնունդը համարվում է կոպիտ բջջանքով հարուստ սնունդը, սա բուսական աշխարհի արտաքին շերտն է (մրգերի, բանջարեղենների կեղևները, ցորենազգիների և առհասարակ բուսական աշխարհի արտաքին շերտերը):  Մեր սննդակարգում ու կյանքում դրանք կարևոր տեղ են զբաղեցնում: Մրգերի և բանջարեղենների ճիշտ օգտագործման կանոնների մեջ մտնում է նաև այն, որ անհրաժեշտ է ուտելուց առաջ այն մի որոշ ժամանակ թրջել, որպեսզի նիտրատները դուրս հանվեն: Այս պարագայում, իհարկե, ջուրը որոշ չափով նաև վիտամիններն է հանում, բայց այսպես, թե այնպես որոշ ժամանակ քաղված մնալուց հետո մրգերը որոշ վիտամիններ կորցնում են: Այս պատճառով ամենաառողջ մրգերը համարվում են, երբ դրանք ճիշտ սառեցված են լինում արդյունաբերական պայմաններում: Ընդհանուր առմամբ թե խնդիրներ ունեցող և թե առողջ մարդկանց խորհուրդ է տրվում օրական ուտել կես կիլոգրամ միրգ և կես կիլոգրամ բանջարեղեն: Ընդ որում` պետք է հաշվի առնել, որ ցանկալի չէ մրգերի չափաքանակի գերազանցումը այն մարդկանց, ովքեր ունեն ավել քաշի և շաքարային դիաբետի խնդիրներ: Իսկ մրգեր ու բանջարեղեն չուտողները պետք է սթափվեն, քանի որ դրանց պակասը նույնիսկ կյանքի համար է վտանգավոր (կարող են առաջացնել անգամ հաստ աղու կամ այլ օրգանների քաղցկեղ): Միաժամանակ, պետք է հիշել նաև, որ կոպիտ բջջանքի չարաշահումը ևս օգտակար չէ, քանի որ այդ պարագայում խախտվում են շատ վիտամինների և միկրոէլեմենտների ներծծումը աղիներում ու կարող է տարբեր վիտամինների դիֆիցիտ առաջանալ, քանի որ կոպիտ բջջանքը աղիների ներծծումը խախտելու հատկություն ունի: Այնուամենայնիվ, դրանք պետք է կազմեն մեր սննդակարգի գլխավոր մասը:

Միս

Մինչ մսեղենին անցնելը նշեմ, որ նրանք, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին, պետք է առհասարակ հրաժարվեն մշակված մսամթերքից (նրբերշիկներ, երշիկեղեն, և այլն): Իսկ նորմալ մսամթերքներից պատրաստված ճաշատեսակները օգտակար են, բայց այս առումով ևս պետք է հետևել ցուցումներին:

Կարմիր միսը (տավարի, խոզի և ոչխարի մսերը) պետք է շատ սահմանափակել և շաբաթական 2-3 անգամից ավել չօգտագործել, քանի որ ապացուցված է, որ մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հաստ աղու քաղցկեղ առաջացնել: Մեր սննդակարգում պետք է իր տեղն ունենա նաև հավի և հնդկահավի միսը, որոնք ևս շատ օգտակար են:

Շարունակությունն՝ այստեղ.

 

Ինչպե՞ս զարդարել տոնածառը 2025-ի Ամանորին. հաջողակ գույները WhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրությունները Ալեն Սիմոնյանը Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղարի հետ քննարկել է երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի թիմը ազատման դիմումներ է գրում․ պաշտոնանկությունների շարք Թբիլիսիում վրաններում գիշերած ցուցարարները շարունակում են ակցիան Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել` արդյոք Գազայում կատարվողը «ցեղասպանության» նշաններ ունի Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով. Պապոյան Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե ԴըկոտինյիՌԴ-ն ուկրաինական Սումիում հարվածել է բնակելի թաղամասին. զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ Մայրը որոշել է «գնալ» որդու հետևիցՎան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռնամարտ Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում Հայաստանում երկրաշարժ է գրանցվելՌուսաստանը Չինաստանում կայացած ցուցահանդեսում ցուցադրել է արդիականացված 2S25M Sprut-SDM1 ինքնագնաց հրանոթը «Գրետան չի օգնի. Փաշինյանը հանդես է գալիս Հայաստանի ռազմավարական կապիտուլացիայի օգտին»ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հաստատեց՝ ազատման դիմում է գրել «Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Արամ Թորոսյան «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ակնկալիքներ են հնչեցվել. «Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի շուրջ չեն կարող պայմանավորվել»» Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել ՍանոսյանՔյարամյանը հաստատեց, որ հեռանում էԵ՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն․ պատմության այս օրը (18 նոյեմբեր)ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ հրաժարականների մասին ՆԳՆ-ից հաստատեցին՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել Աջափնյակ վարչական շրջանն ունի նոր ղեկավար Բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածելԻնչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Լույս չի լինելուԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ ՄակունցիցՊաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Նոր մանրամասներ՝ վթարից մահացած ընտանիքի գործովՌուբլին կտրուկ թանկացավՏեղ-տեղ առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ հիմա Ողբերգական վթար՝ Պեմզաշենում․ հայտնում են զոհի և վիրավորների մասին Մինչև նոյեմբերի 20-ը ձյուն կտեղաԼյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ«Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներըԵրբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները
Ամենադիտված