Ալլա Լևոնյանը 2 տարի է` պայքարում է իրեն սպառնացողների դեմ. իրավաբանը մանրամասներ է ներկայացնում
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգչուհի Ալլա Լևոնյանը հաղորդում է տվել ոստիկանություն, ըստ որի` Գայանե Մանուկյան անվամբ ֆեյսբուքյան օգտատերը սպառնում է իր կյանքին և առողջությանը։
Երգչուհին զերծ է մնում այս թեմայով հարցազրույց տալուց, սակայն Tert.am Life–ի համար բացառություն է արել։ Նրա իրավաբան Էմիլ Մարկոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ երգչուհին ճանաչում է իրեն սպառնացող Գայանե Մանուկյանին, վերջինս ԱՄՆ–ում գործող Usarmenianews.com կայքի խմբագիրն է։
«Խնդիրը սկսվել է մոտ 2 տարի առաջ, երբ Գայանե Մանուկյանի լրատվական կայքում Ալլա Լևոնյանի մասին վարկաբեկող նյութ է հրապարակվել։ Նյութը հրապարակվել էր լրագրողի անվան տակ, սակայն լրագրողը հրապարակայնորեն ներողություն է խնդրել, հերքել նյութը և ասել, որ այդ ամենի հետևում կանգնած է Գայանե Մանուկյանը։ Այդ լրագրողը դուրս է եկել աշխատանքից։ Այդ պատմությունից հետո մինչև օրս Գայանե Մանուկյանը, անձնական հաշվեհարդար տեսնելու նպատակով, իր մերձավորների, կեղծ օգտատերերի միջոցով պարբերաբար զրպարտիչ նյութեր և մեկնաբանություններ է թողնում Ալլա Լևոնյանի մասին։ Նա սպառնալիքներով, սադրանքներով, ահաբեկելով անձնական նամակագրությամբ դիմում է Ալլա Լևոնյանին, սակայն Ալլա Լևոնյանը չի պատասխանում։ Նրանց հետ բոլոր բանակցությունները ես եմ վարում։ Նրա հետ ունեցել եմ հեռախոսազրույցներ, նամակագրություններ»,– ասաց Էմիլ Մարկոսյանը։
Շարունակությունն՝ այստեղ.