ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալլա Լևոնյանը 2 տարի է` պայքարում է իրեն սպառնացողների դեմ. իրավաբանը մանրամասներ է ներկայացնում

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգչուհի Ալլա Լևոնյանը հաղորդում է տվել ոստիկանություն, ըստ որի` Գայանե Մանուկյան անվամբ ֆեյսբուքյան օգտատերը սպառնում է իր կյանքին և առողջությանը։

 

Երգչուհին զերծ է մնում այս թեմայով հարցազրույց տալուց, սակայն Tert.am Life–ի համար բացառություն է արել։ Նրա իրավաբան Էմիլ Մարկոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ երգչուհին ճանաչում է իրեն սպառնացող Գայանե Մանուկյանին, վերջինս ԱՄՆ–ում գործող Usarmenianews.com կայքի խմբագիրն է։

 

«Խնդիրը սկսվել է մոտ 2 տարի առաջ, երբ Գայանե Մանուկյանի լրատվական կայքում Ալլա Լևոնյանի մասին վարկաբեկող նյութ է հրապարակվել։ Նյութը հրապարակվել էր լրագրողի անվան տակ, սակայն լրագրողը հրապարակայնորեն ներողություն է խնդրել, հերքել նյութը և ասել, որ  այդ ամենի հետևում կանգնած է Գայանե Մանուկյանը։ Այդ լրագրողը դուրս է եկել աշխատանքից։ Այդ պատմությունից հետո մինչև օրս Գայանե Մանուկյանը, անձնական հաշվեհարդար տեսնելու նպատակով, իր մերձավորների, կեղծ օգտատերերի միջոցով պարբերաբար զրպարտիչ նյութեր և մեկնաբանություններ է թողնում Ալլա Լևոնյանի մասին։ Նա սպառնալիքներով, սադրանքներով, ահաբեկելով անձնական նամակագրությամբ դիմում է Ալլա Լևոնյանին, սակայն Ալլա Լևոնյանը չի պատասխանում։ Նրանց հետ բոլոր  բանակցությունները ես եմ վարում։ Նրա հետ ունեցել եմ հեռախոսազրույցներ, նամակագրություններ»,– ասաց Էմիլ Մարկոսյանը։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular