Նշաններ, որոնք բառացիորեն փողը կքաշեն ձեր դրամապանակի մեջ
ՖՈՏՈՄեզնից շատերը հավատում են ժողովրդական սնահավատություններին, հատկապես փողի և հարստության հետ կապվածներին:
Ներկայացնում ենք նշաններ, որոնք բառացիորեն փողը կքաշեն ձեր դրամապանակի մեջ:
Փողոցում և հաստատություններում
Դրամը, որը տեսել եք փողոցում, անպայման պետք է վերցնել: Այլապես փողի նկատմամբ արհամարհանք կդրսևորեք:
Արծիվը դեպի վեր ընկած մետաղադրամը ձգում է փողը, իսկ արծիվը դեպի ներքև՝ հեռացնում: Առաջին դեպքում վերցրեք փողը, երկրորդ դեպքում՝ թողեք:
Մի վերցրեք խաչմերուկում ընկած փողը: Ստիպված կլինեք շատ փող ծախսել առողջության համար:
Փողը, որը թեյավճար եք տալիս, եռակի չափով վերադառնում է:
Տանը
- Ճաշի սեղանը հարստության խորհրդանիշ է: Մի նստեք դա վրա, այլապես փողը ձեր կողքով կանցնի:
- Որպեսզի տանը փող լինի, մի քանի մետաղադրամ դրեք ճաշի սեղանի սփռոցի տակ:
- Դրամապանակը մի դրեք ճաշի սեղանի և մահճակալի վրա:
- Տանը պետք է միայն մեկ ավել լինի, այլապես փողն արագ կսպառվի: Այն պետք է լայն ծայրը դեպ վեր լինի:
- Խնջույքի ժամանակ կինը վերջին հերթին է անծանոթ տղամարդու հետ բաժակ խփում: Իսկ տղամարդը՝ կնոջ: Այդ դեպքում նրանք միշտ փող կունենան:
- Երբեք ցրիվ մի տվեք մետաղադրամները: Դրանք պահեք պահատուփում, դրամապանակի մեջ կամ գաղտնի տուփում:
- Տանը պահվող փողը պարբերաբար հաշվեք: Զգուշությամբ ուղղեք և հարթեցրեք թղթադրամները:
- Նախքան փող հավաքել սկսելը՝ հստակ կողմնորոշվեք՝ դրանք ինչի համար կծախսվեն: Երբեք մի՛ թողեք սև օրվա համար: Դրական մտքերով կուտակեք: Այդ դեպքում հաջողությունը հաստատ կգա:
- Սարդը հարստության և բարեկեցության խորհրդանիշ է: Եթե տանը սարդ է հայտնվել, եկամուտ սպասեք: Եվ մի մտածեք այն սատկացնելու մասին:
- Սուլոցը սենյակում խոշոր գումարի կորուստ է:
- Հաց և աղ մի տվեք պարտքով: Համարվում է, որ այդ մթերքների հետ տնից գնում են փողն ու բարեկեցությունը:
- Մաքրություն մի արեք մայրամուտից հետո:
- Գիշերը փողն ու բանալիները սեղանին մի թողեք:
- Հատակին մի դրեք պայուսակը, որի մեջ փող կա: Այլապես այն ձեզնից կհեռանա:
- Ով դանակը թողնում է հացի մեջ, նրան աղքատություն է սպասվում:
- Ով դեն է նետում հացը, նրան նյութական անհաջողություն է սպասվում:
- Աղբը պատուհանից մի թափեք, համարվում է, որ այդպես փողը կգնա տնից:
- Ակվարիումը ձգում է փողը: Բայց դրա ջուրը միշտ պետք է մաքուր լինի:
- Նորոգեք բոլոր ծորակները. հոսող ջրի հետ փողն է գնում:
Դրամապանակ
- Փողը սիրում է կարմիր գույն և բնական նյութեր: Բնական կաշվից կարմիր դրամապանակ գնեք:
- Պետք չէ մինչև վերջին դրամը ծախսել: Դատարկ դրամապանակը աղքատություն է ձգում:
- Տարբեր արժեքի թղթադրամները պահեք դրամապանակի տարբեր բաժիններում:
- Երկար ժամանակ մի պահեք կեղտոտ, մաշված կամ պատռված թղթադրամները:
- Հին դրամապանակները դեն մի նետեք:
- Փողն այնպես պահեք, որպեսզի թվերը նույն կողմը նայեն:
- Դրամապանակի գաղտնի մասում 2-դոլարանոց թղթադրամ պահեք: Կամ 5 թվով թղթադրամ:
- Դրամապանակի մեջ շատ մանրադրամ մի պահեք:
- Փողը հաշվել է սիրում, բայց փող մի հաշվեք երեկոյան մայրամուտից հետո: Դա անհաջողության կհանգեցնի:
- Երբեք ոչ ոքի ցույց մի տվեք ձեր դրամապանակում եղած փողը:
- Փողի բնական խորհրդանիշերն են փայտը, կաշին և մորթին: Դրամապանակի մեջ փայտե կամ կաշվե թալիսման դրեք: Իսկ բանալիների վրա մորթե կախազարդ կախեք:
Ընդհանուր նշաններ
- Որպեսզի փողը տանը մնա, աշխատավարձի օրը չի կարելի ոչ մի դրամ ծախսել: Ստացված գումարը պետք է գիշերը տանը մնա:
- Խանութում փողը ձեռքից ձեռք մի տվեք և մի վերցրեք: Փողի հետ կարող է մյուս մարդու էներգետիկան փոխանցվել, որը ոչ միշտ է դրական: Ավել փողը վերադարձրեք, եթե վաճառողը սխալ է հաշվել:
- Երբեք մի պարծեցեք նոր իրերով, այլապես փողը կհեռանա ձեզնից:
- Երբեք մի նայեք մարդու աչքերի մեջ, ում ողորմություն եք տալիս:
- Հագուստի գրպանների անցքերը միշտ պետք է կարված լինեն, այլապես դրանցով «կհեռանա» ամբողջ փողը:
- Փող գրավելու համար թանակարժեք զարդեր կրեք: Դրանք հարստություն են խորհրդանշում: Եվ ոչ մի դեպքում ուրիշին թույլ մի տվեք փորձել կամ կրել ձեր թանկարժեք զարդը:
- Չի կարելի ինքնուրույն մազերը կտրել, այլապես կկտրեք հաջող ֆինանսական հնարավորությունները:
- Ձախ ափն է քոր գալիս՝ փող է ստացվելու, աջը՝ ծախսվելու է:
- Հրշեջի կամ ոստիկանի հանդիպելը կորստի նշան է, ծովային սպայի և հղի կնոջ՝ եկամտի:
- Երբեք մի դատապարտեք, մի նախանձեք նրանց, ովքեր ձեզնից շատ փող ունեն: Դա ավելի մեծ ֆինանսական դժվարությունների կհանգեցնի: