ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նշաններ, որոնք բառացիորեն փողը կքաշեն ձեր դրամապանակի մեջ

ՖՈՏՈ

Մեզնից շատերը հավատում են ժողովրդական սնահավատություններին, հատկապես փողի և հարստության հետ կապվածներին:

Ներկայացնում ենք նշաններ, որոնք բառացիորեն փողը կքաշեն ձեր դրամապանակի մեջ:

Փողոցում և հաստատություններում

Դրամը, որը տեսել եք փողոցում, անպայման պետք է վերցնել: Այլապես փողի նկատմամբ արհամարհանք կդրսևորեք:

Արծիվը դեպի վեր ընկած մետաղադրամը ձգում է փողը, իսկ արծիվը դեպի ներքև՝ հեռացնում: Առաջին դեպքում վերցրեք փողը, երկրորդ դեպքում՝ թողեք:

Մի վերցրեք խաչմերուկում ընկած փողը: Ստիպված կլինեք շատ փող ծախսել առողջության համար:

Փողը, որը թեյավճար եք տալիս, եռակի չափով վերադառնում է:

Տանը

  • Ճաշի սեղանը հարստության խորհրդանիշ է: Մի նստեք դա վրա, այլապես փողը ձեր կողքով կանցնի:
  • Որպեսզի տանը փող լինի, մի քանի մետաղադրամ դրեք ճաշի սեղանի սփռոցի տակ:
  • Դրամապանակը մի դրեք ճաշի սեղանի և մահճակալի վրա:
  • Տանը պետք է միայն մեկ ավել լինի, այլապես փողն արագ կսպառվի: Այն պետք է լայն ծայրը դեպ վեր լինի:
  • Խնջույքի ժամանակ կինը վերջին հերթին է անծանոթ տղամարդու հետ բաժակ խփում: Իսկ տղամարդը՝ կնոջ: Այդ դեպքում նրանք միշտ փող կունենան:
  • Երբեք ցրիվ մի տվեք մետաղադրամները: Դրանք պահեք պահատուփում, դրամապանակի մեջ կամ գաղտնի տուփում:
  • Տանը պահվող փողը պարբերաբար հաշվեք: Զգուշությամբ ուղղեք և հարթեցրեք թղթադրամները:
  • Նախքան փող հավաքել սկսելը՝ հստակ կողմնորոշվեք՝ դրանք ինչի համար կծախսվեն: Երբեք մի՛ թողեք սև օրվա համար: Դրական մտքերով կուտակեք: Այդ դեպքում հաջողությունը հաստատ կգա:
  • Սարդը հարստության և բարեկեցության խորհրդանիշ է: Եթե տանը սարդ է հայտնվել, եկամուտ սպասեք: Եվ մի մտածեք այն սատկացնելու մասին:
  • Սուլոցը սենյակում խոշոր գումարի կորուստ է:
  • Հաց և աղ մի տվեք պարտքով: Համարվում է, որ այդ մթերքների հետ տնից գնում են փողն ու բարեկեցությունը:
  • Մաքրություն մի արեք մայրամուտից հետո:
  • Գիշերը փողն ու բանալիները սեղանին մի թողեք:
  • Հատակին մի դրեք պայուսակը, որի մեջ փող կա: Այլապես այն ձեզնից կհեռանա:
  • Ով դանակը թողնում է հացի մեջ, նրան աղքատություն է սպասվում:
  • Ով դեն է նետում հացը, նրան նյութական անհաջողություն է սպասվում:
  • Աղբը պատուհանից մի թափեք, համարվում է, որ այդպես փողը կգնա տնից:
  • Ակվարիումը ձգում է փողը: Բայց դրա ջուրը միշտ պետք է մաքուր լինի:
  • Նորոգեք բոլոր ծորակները. հոսող ջրի հետ փողն է գնում:

Դրամապանակ

  • Փողը սիրում է կարմիր գույն և բնական նյութեր: Բնական կաշվից կարմիր դրամապանակ գնեք:
  • Պետք չէ մինչև վերջին դրամը ծախսել: Դատարկ դրամապանակը աղքատություն է ձգում:
  • Տարբեր արժեքի թղթադրամները պահեք դրամապանակի տարբեր բաժիններում:
  • Երկար ժամանակ մի պահեք կեղտոտ, մաշված կամ պատռված թղթադրամները:
  • Հին դրամապանակները դեն մի նետեք:
  • Փողն այնպես պահեք, որպեսզի թվերը նույն կողմը նայեն:
  • Դրամապանակի գաղտնի մասում 2-դոլարանոց թղթադրամ պահեք: Կամ 5 թվով թղթադրամ:
  • Դրամապանակի մեջ շատ մանրադրամ մի պահեք:
  • Փողը հաշվել է սիրում, բայց փող մի հաշվեք երեկոյան մայրամուտից հետո: Դա անհաջողության կհանգեցնի:
  • Երբեք ոչ ոքի ցույց մի տվեք ձեր դրամապանակում եղած փողը:
  • Փողի բնական խորհրդանիշերն են փայտը, կաշին և մորթին: Դրամապանակի մեջ փայտե կամ կաշվե թալիսման դրեք: Իսկ բանալիների վրա մորթե կախազարդ կախեք:

Ընդհանուր նշաններ

  • Որպեսզի փողը տանը մնա, աշխատավարձի օրը չի կարելի ոչ մի դրամ ծախսել: Ստացված գումարը պետք է գիշերը տանը մնա:
  • Խանութում փողը ձեռքից ձեռք մի տվեք և մի վերցրեք: Փողի հետ կարող է մյուս մարդու էներգետիկան փոխանցվել, որը ոչ միշտ է դրական: Ավել փողը վերադարձրեք, եթե վաճառողը սխալ է հաշվել:
  • Երբեք մի պարծեցեք նոր իրերով, այլապես փողը կհեռանա ձեզնից:
  • Երբեք մի նայեք մարդու աչքերի մեջ, ում ողորմություն եք տալիս:
  • Հագուստի գրպանների անցքերը միշտ պետք է կարված լինեն, այլապես դրանցով «կհեռանա» ամբողջ փողը:
  • Փող գրավելու համար թանակարժեք զարդեր կրեք: Դրանք հարստություն են խորհրդանշում: Եվ ոչ մի դեպքում ուրիշին թույլ մի տվեք փորձել կամ կրել ձեր թանկարժեք զարդը:
  • Չի կարելի ինքնուրույն մազերը կտրել, այլապես կկտրեք հաջող ֆինանսական հնարավորությունները:
  • Ձախ ափն է քոր գալիս՝ փող է ստացվելու, աջը՝ ծախսվելու է:
  • Հրշեջի կամ ոստիկանի հանդիպելը կորստի նշան է, ծովային սպայի և հղի կնոջ՝ եկամտի:
  • Երբեք մի դատապարտեք, մի նախանձեք նրանց, ովքեր ձեզնից շատ փող ունեն: Դա ավելի մեծ ֆինանսական դժվարությունների կհանգեցնի:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular