Իմացեք, թե ինչ է թաքցնում ձեր «ճակատագրի» թիվը
ՖՈՏՈՀամաձայն նումերոլոգիայի՝ ծննդյան ամսաթիվը մարդու ճակատագրի ամենակարևոր թիվն է:
Այն ձեր անձի վերաբերյալ ինֆորմացիա է պարունակում:
Ստուգենք՝ արդյոք դա այդպես է:
Անհրաժեշտ է ծննդյան ամսաթվի բոլոր թվերը գումարել իրար այնպես, որ ստանաք միանիշ թիվ:
Ենթադրենք՝ դուք ծնվել եք 1977 թվի մարտի 5-ին:
Կատարեք պարզ մաթեմատիկական հաշվարկ՝ 05.03.1977` 0+5+0+3+1+9+7+7=32, 3+2=5:
Այսպիսով, ձեր թիվը 5-ն է: Դե ինչ, մնում է հասկանալ, թե ճակատագիրը ինչ է «պատրաստել» ձեզ համար:
Ի՞նչ է թաքցնում ձեր «ճակատագրի» թիվը
1. Այս թիվը բնորոշ է բնածին լիդերներին, որոնց համար շատ դժվար է գտնվել մեկ ուրիշի ենթակայության տակ: Համարվում են օրիգինալ մտածելակերպով անձինք, աչքի են ընկնում կազմակերպչական ունակություններով: Կարողանում են համոզել, կենտրոնանալ և հասնել իրենց առջև դրված ցանկացած նպատակի: Սակայն երբեմն լինում են չափազանց ինքնավստահ:
2. Այս մարդիկ չեն կարող ապրել անհամաձայնության մթնոլորտում: Նրանց համար շատ կարևոր են իրենց շրջապատի հետ ջերմ հարաբերությունները: Նրանց հետ շփվելը հեշտ և հուսալի է: Ունակ են լսելու և ընկալելու ուրիշի խնդիրները, հեշտությամբ հարթել դրանք և ելք գտնել բարդ իրադրություններից:
3. Այս թվի տակ ծնված մարդիկ շամպայնի պես կայծկլտում են: Շփվող են, կրեատիվ, ամեն տեղ գրեթե միշտ գտնվում են ուշադրության կենտրոնում: Սակայն առօրյա, առանց զվարճությունների կյանքը նրանց համար ձանձրալի է, այդ պատճառով էլ սիրում են իրենց շուրջը ստեղծել տոնական մթնոլորտ: Չնայած այդ ամենին՝ կարողանում են սիրել և լինել սիրված:
4. Այս մարդիկ հավասարակշռված և նպատակասլաց են: Բնույթով անխոնջ աշխատավորներ են և ունակ են տարբեր բնագավառներում հասնել հաջողությունների: Պարտականություններից չեն խուսափում և պատրաստ են անգամ իրենց վրա լրացուցիչ «բեռ» վերցնել:
5. Սա այն մարդկային տեսակն է, ովքեր աչքի են ընկնում յուրօրինակ խելքով, անսպառ էներգիայով, հումորի լավ զգացումով և սովորաբար դառնում են ընկերախմբի «հոգին»: Սակայն, այդ ամենով հանդերձ, գնահատում են իրենց ազատությունը, չեն սահմանափակվում հասած հաջողություներով և ձգտում են էլ ավելի առաջ շարժվել: Հետաքրքրասեր են, սիրում են արկածներ:
6. Հարմարվող, վիճաբանության ժամանակ հեշտությամբ զիջող և փոփոխություններին արագ վարժվող մարդիկ են: Միևնույն ժամանակ խելամիտ են և գնահատում են գեղեցիկը: Նրանց թերությունը չափից շատ կասկածամտությունն է:
7. Այս թվի տակ ծնված մարդիկ փիլիսոփաներ են և խորը մտածողներ: Սիրում են բոլոր հարցերում խորանալ և պարզել բոլոր մանրամասները: Նրանք ներամփոփ են և դժվարությամբ են իրենց շատ մոտ թողնում մարդկանց, համարվում են գաղտնապահ մարդիկ:
8. Այս մարդիկ ունեն լավ կազմակերպչական և ադմինիստրատիվ ընդունակություններ: Սովորաբար հաջողակ են, հստակ գիտեն, թե ինչ է իրենց հարկավոր, սիրում են ուշադրության կենտրոնում լինել:
9. Որպես կանոն՝ այս մարդիկ արվեստի հետ մեծ կապ են ունենում և սիրում են երազանքներով ապրել: Նրանց գրավում են առեղծվածները և գիտության հետ կապված մասնագիտությունները: Նրանց կյանքում հսկայական դեր է խաղում սիրած մարդու հետ հարաբերությունները: Սիրում են հոգ տանել մարդկանց նկատմամբ: