ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմացեք, թե ինչ է թաքցնում ձեր «ճակատագրի» թիվը

ՖՈՏՈ

Համաձայն նումերոլոգիայի՝ ծննդյան ամսաթիվը մարդու ճակատագրի ամենակարևոր թիվն է:

Այն ձեր անձի վերաբերյալ ինֆորմացիա է պարունակում:

Ստուգենք՝ արդյոք դա այդպես է:

Անհրաժեշտ է ծննդյան ամսաթվի բոլոր թվերը գումարել իրար այնպես, որ ստանաք միանիշ թիվ:

Ենթադրենք՝ դուք ծնվել եք 1977 թվի մարտի 5-ին:

Կատարեք պարզ մաթեմատիկական հաշվարկ՝ 05.03.1977` 0+5+0+3+1+9+7+7=32, 3+2=5:

Այսպիսով, ձեր թիվը 5-ն է: Դե ինչ, մնում է հասկանալ, թե ճակատագիրը ինչ է «պատրաստել» ձեզ համար:

Ի՞նչ է թաքցնում ձեր «ճակատագրի» թիվը

 

1. Այս թիվը բնորոշ է բնածին լիդերներին, որոնց համար շատ դժվար է գտնվել մեկ ուրիշի ենթակայության տակ: Համարվում են օրիգինալ մտածելակերպով անձինք, աչքի են ընկնում կազմակերպչական ունակություններով: Կարողանում են համոզել, կենտրոնանալ և հասնել իրենց առջև դրված ցանկացած նպատակի: Սակայն երբեմն լինում են չափազանց ինքնավստահ:

2. Այս մարդիկ չեն կարող ապրել անհամաձայնության մթնոլորտում: Նրանց համար շատ կարևոր են իրենց շրջապատի հետ ջերմ հարաբերությունները: Նրանց հետ շփվելը հեշտ և հուսալի է: Ունակ են լսելու և ընկալելու ուրիշի խնդիրները, հեշտությամբ հարթել դրանք և ելք գտնել բարդ իրադրություններից:

3. Այս թվի տակ ծնված մարդիկ շամպայնի պես կայծկլտում են: Շփվող են, կրեատիվ, ամեն տեղ գրեթե միշտ գտնվում են ուշադրության կենտրոնում: Սակայն առօրյա, առանց զվարճությունների կյանքը նրանց համար ձանձրալի է, այդ պատճառով էլ սիրում են իրենց շուրջը ստեղծել տոնական մթնոլորտ: Չնայած այդ ամենին՝ կարողանում են սիրել և լինել սիրված:

4. Այս մարդիկ հավասարակշռված և նպատակասլաց են: Բնույթով անխոնջ աշխատավորներ են և ունակ են տարբեր բնագավառներում հասնել հաջողությունների: Պարտականություններից չեն խուսափում և պատրաստ են անգամ իրենց վրա լրացուցիչ «բեռ» վերցնել:

5.  Սա այն մարդկային տեսակն է, ովքեր աչքի են ընկնում յուրօրինակ խելքով, անսպառ էներգիայով, հումորի լավ զգացումով և սովորաբար դառնում են ընկերախմբի «հոգին»: Սակայն, այդ ամենով հանդերձ, գնահատում են իրենց ազատությունը, չեն սահմանափակվում հասած հաջողություներով և ձգտում են էլ ավելի առաջ շարժվել: Հետաքրքրասեր են, սիրում են արկածներ:

6. Հարմարվող, վիճաբանության ժամանակ հեշտությամբ զիջող և փոփոխություններին արագ վարժվող մարդիկ են: Միևնույն ժամանակ խելամիտ են և գնահատում են գեղեցիկը: Նրանց թերությունը չափից շատ կասկածամտությունն է:

7. Այս թվի տակ ծնված մարդիկ փիլիսոփաներ են և խորը մտածողներ: Սիրում են բոլոր հարցերում խորանալ և պարզել բոլոր մանրամասները: Նրանք ներամփոփ են և դժվարությամբ են իրենց շատ մոտ թողնում մարդկանց, համարվում են գաղտնապահ մարդիկ:

8. Այս մարդիկ ունեն լավ կազմակերպչական և ադմինիստրատիվ ընդունակություններ: Սովորաբար հաջողակ են, հստակ գիտեն, թե ինչ է իրենց հարկավոր, սիրում են ուշադրության կենտրոնում լինել:

9. Որպես կանոն՝ այս մարդիկ արվեստի հետ մեծ կապ են ունենում և սիրում են երազանքներով ապրել: Նրանց գրավում են առեղծվածները և գիտության հետ կապված մասնագիտությունները: Նրանց կյանքում հսկայական դեր է խաղում սիրած մարդու հետ հարաբերությունները: Սիրում են հոգ տանել մարդկանց նկատմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular