Ադրբեջանը կսպանի Վահանին. Հրապարակ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆHaqqin.az-ը տեղեկություն է տարածել, որ «սեփական թղթակից Վահան Մարտիրոսյանի դեմ մահափորձ է կազմակերպվել»: Խոսքն անցյալ աշնանը Բաքվում «քաղաքական ապաստարան խնդրած» Վահան Մարտիրոսյանի մասին է, որը հետագայում «տեղափոխվել է երրորդ երկիր»:
Փախստականն ինքը haqqin.az-ին պատմել է, որ իրեն մգեցրած ապակիներով «07»-ն է փորձել վրաերթի ենթարկել, սակայն կարողացել է «ցատկել մայթին եւ երեք անգամ օդամղիչ ատրճանակից կրակել» մեքենայի բեռնոցամասին: Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելյաեւկա ավանում (http://haqqin.az/news/75084): Ըստ պատմածի` Վահան Մարտիրոսյանը մշտապես բնակվում է հենց այդ ավանում: Իսկ դա հանում է haqqin.az-ի «սեփական թղթակից լինելու» հարցը, բանի որ իրեն հարգոս լրատվամիջոցը սեփական թղթակից ունենում է որեւէ երկրի մայրաքաղաքում, ոչ թե ինչ-որ մի ավանում: Բայց դա խնդրի մի կողմն է:
Օրերս նույն լրատվամիջոցի «հատուկ թղթակիցը» պատմել էր Օդեսայով Մերձդնեստր կատարած ճամփորդության մասին: Ադրբեջանական կողմը սովորաբար ձեռնպահ է մնում «չճանաչված երկրներ» լրագրողներ գործուղելուց, որպես «համերաշխության նշան»: Ինչն է ստիպել, որ haqqin.az-ը խախտել է ավանդույթը: Ինչով է հրապուրել Մերձդնեստրը: Դատելով լրագրողի նյութից` Տիրասպոլում նա ոչ մի քաղաքական գործչի չի հանդիպել: Առհասարակ, տպավորություն է, որ դա շինծու նյութ է:
Համադրելով haqqin.az-ի լրագրողի ուղեւորությունն Օդեսայի մարզ եւ Վահան Մարտիրոսյանի «դեմ մահափորձի» մասին տեղեկատվությունը, հնարավոր է ենթադրել, որ Ադրբեջանը նպատակադրվել է ֆիզիկապես վերացնել հայ «հայտնի ընդդիմադիր» գործչին:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
- See more at: http://henaran.am/214284.html#sthash.1VCFVc6L.dpuf