Ֆիզիկական շփումը հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո. կանայք պետք է իմանան այս մասին
ՖՈՏՈՁեր բժիշկը հավանաբար ձեզ հայտնել է, որ նորմալ է հղիության ընթացքում սեքսով զբաղվելը, եթե առողջական բարդություններ չկան:
Բժիշկները խորհուրդ են տալիս ծննդաբերությունից հետո 4-6 շաբաթ խուսափել ֆիզիկական շփումից:
Այնուամենայնիվ, կան որոշ փաստեր, որոնք կանայք պետք է իմանան հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո սեքսի մասին:
Ֆիզիկական շփումը հղիության ժամանակ
Հեշտոցի մեջ օդ ներս մի թողեք
Եթե ձեր զուգընկերը օրալ սեքս է սիրում, ոչ մի դեպքում թույլ չտաք օդ մտնի հեշտոց: Դա խստիվ արգելված է: Օդի փուչիկը կարող է արգելափակել արյունատար անոթները, ինչը կարող է հանգեցնել ինչպես մոր, այնպես էլ՝ երեխայի մահվան:
Ե՞րբ է հղիության ժամանակ սեքսն արգելված
Ձեր բժիշկը պետք է ուսումնասիրի ցուցումները և գնահատի՝ արդյոք կկարողանա՞ք սեքսով զբաղվել հղիության ընթացքում:
Հղում անելով fithacker-ին՝ ներկայացնում ենք որոշ գործոններ, որոնք կարող են խանգարել հղիության ընթացքում ֆիզիկական շփմանը՝
- Նախկինում վիժումներ են եղել:
- Ընկերքը շատ ցածր է գտնվում:
- Նախկին ծննդաբերությունը եղել է մինչև 37 շաբաթական:
- Արգանդի վզիկը թույլ է և ժամանակից շուտ է լայնացել:
- Հեշտոցային արյունահոսություն և պարպումներ:
- Եթե երկվորյակի կամ եռյակի եք սպասում:
Ֆիզիկական շփում ծննդաբերությունից հետո
Ցավ սեքսի ժամանակ
Կանայք հաճախ հորմոնալ փոփոխություններ են ունենում ծննդաբերությունից հետո, և դա կարող է հանգեցնել հեշտոցի չորության: Չորության մեկ այլ պատճառ է երեխայի կրծքով կերակրումը: Դա հիմնական պատճառն է, որ սեռական ակտի ժամանակ ցավ եք զգում: Կարող եք ջրային հիմքով քսուք օգտագործել անհարմարությունը մեղմացնելու համար:
Շփման նվազում
Հեշտոցի մկանային և կապող հյուսվածքները լայնանում են ծննդաբերության պատճառով և դրանք, իհարկե, նախկինի պես չեն լինի, բայց իրականում անհանգստության պատճառ չկա: Հեշտոցային հյուսվածքը ծննդաբերությունից մի քանի ամիս հետո իր սովորական ձևին վերադառնալու միտում ունի: Հնարավոր է՝ հեշտոցի մկանային տոնուսի նվազում դիտվի, որը մի քիչ նվազեցնում է հաճույքը ակտի ժամանակ, բայց դա ժամանակավոր է: Կան վարժություններ, որոնք կարող եք անել շփումից հաճույքը մեծացնելու համար, օրինակ՝ Քեգելի վարժությունները: