ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիզիկական շփումը հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո. կանայք պետք է իմանան այս մասին

ՖՈՏՈ

Ձեր բժիշկը հավանաբար ձեզ հայտնել է, որ նորմալ է հղիության ընթացքում սեքսով զբաղվելը, եթե առողջական բարդություններ չկան:

Բժիշկները խորհուրդ են տալիս ծննդաբերությունից հետո 4-6 շաբաթ խուսափել ֆիզիկական շփումից:

Այնուամենայնիվ, կան որոշ փաստեր, որոնք կանայք պետք է իմանան հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո սեքսի մասին:

 Image result

Ֆիզիկական շփումը հղիության ժամանակ

Հեշտոցի մեջ օդ ներս մի թողեք

Եթե ձեր զուգընկերը օրալ սեքս է սիրում, ոչ մի դեպքում թույլ չտաք օդ մտնի հեշտոց: Դա խստիվ արգելված է: Օդի փուչիկը կարող է արգելափակել արյունատար անոթները, ինչը կարող է հանգեցնել ինչպես մոր, այնպես էլ՝ երեխայի մահվան:

Ե՞րբ է հղիության ժամանակ սեքսն արգելված

Ձեր բժիշկը պետք է ուսումնասիրի ցուցումները և գնահատի՝ արդյոք կկարողանա՞ք սեքսով զբաղվել հղիության ընթացքում:

Հղում անելով fithacker-ին՝ ներկայացնում ենք որոշ գործոններ, որոնք կարող են խանգարել հղիության ընթացքում ֆիզիկական շփմանը՝

  • Նախկինում վիժումներ են եղել:
  • Ընկերքը շատ ցածր է գտնվում:
  • Նախկին ծննդաբերությունը եղել է մինչև 37 շաբաթական:
  • Արգանդի վզիկը թույլ է և ժամանակից շուտ է լայնացել:
  • Հեշտոցային արյունահոսություն և պարպումներ:
  • Եթե երկվորյակի կամ եռյակի եք սպասում:

Ֆիզիկական շփում ծննդաբերությունից հետո

Ցավ սեքսի ժամանակ

Կանայք հաճախ հորմոնալ փոփոխություններ են ունենում ծննդաբերությունից հետո, և դա կարող է հանգեցնել հեշտոցի չորության: Չորության մեկ այլ պատճառ է երեխայի կրծքով կերակրումը: Դա հիմնական պատճառն է, որ սեռական ակտի ժամանակ ցավ եք զգում: Կարող եք ջրային հիմքով քսուք օգտագործել անհարմարությունը մեղմացնելու համար:

Շփման նվազում

Հեշտոցի մկանային և կապող հյուսվածքները լայնանում են ծննդաբերության պատճառով և դրանք, իհարկե, նախկինի պես չեն լինի, բայց իրականում անհանգստության պատճառ չկա: Հեշտոցային հյուսվածքը ծննդաբերությունից մի քանի ամիս հետո իր սովորական ձևին վերադառնալու միտում ունի: Հնարավոր է՝ հեշտոցի մկանային տոնուսի նվազում դիտվի, որը մի քիչ նվազեցնում է հաճույքը ակտի ժամանակ, բայց դա ժամանակավոր է: Կան վարժություններ, որոնք կարող եք անել շփումից հաճույքը մեծացնելու համար, օրինակ՝ Քեգելի վարժությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular