Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փոքրիկ ընտանիքդ ավելի կարևոր է, քան որևէ բան». Ավետ Բարսեղյանը` դստեր ու նրա 1-ամյակին մատուցած նվերի մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Ավետ Բարսեղյանի հեքիաթն արդեն իրականություն է. դուստրը լիովին փոխել է հայրիկի կյանքը, ի վերջո, նրա անունը պատահական չի ընտրված` Լուսե: Փոքրիկն այսօր դարձավ 1 տարեկան։ Դստեր առաջին տարեդարձի առթիվ հայրիկը նրան երգ է նվիրել։ Ավետի խոսքերով գրված երգը լավագույնս արտահայտում  է կուտակված զգացմունքները, որոնց մասին հաղորդավարը, գրեթե, չի խոսում հանրային տիրույթում։

 

Դստեր տարեդարձի օրը Ավետը բացառություն է արել Tert.am Life-ի ընթերցողների համար և խոսել դստեր ու նրան նվիրած երգի մասին։

 

«Հեքիաթ աղջիկ, դու իմ Լուսե, ինչքան երկար եմ քեզ սպասել». այս խոսքերն ու ամբողջ երգը Ավետը գրել է դեռևս 1 տարի առաջ՝ առաջնեկի ծննդյան գիշերը։ Երգը ծնվել է Լուսեի հետ. «Լուսեի լույս աշխարհ է գալուց հետո առաջինն այս երգի հնչյուններն են եղել։ Երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը։ 1 տարի անց ես ու Նիկը որոշեցինք, որ Անդրեն կատարի այն, որովհետև իմ կյանքի ամենակարևոր` ճակատագրական երգերը նա է կատարել։ Դրանք էին «Իմ սերը քեզ»–ը, «Սրտի արևը»,  որը ես Անիին նվիրեցի»։

 

 

Ավետն ասում է` աղջկա ծննդից հետո գլխավոր փոփոխությունն իր կյանքում պատասխնատվության զգացումի ավելացումն է։ «Երբ քեզնից բացի կա ավելի կարևոր մարդ, պատասխանատվության  զգացումն է մեծանում։ Երբ դու ունես փոքրիկ ընտանիք, դա ավելի կարևոր է, քան քեզ հետ երբևէ կատարված որևէ բան։ Փորձում ես որսալ վայրկյանն ու ակնթարթը, հասցնել իր մեծանալու ամեն պահը դաջել ենթագիտակցությանդ մեջ»,– նշեց նա ու հավելեց, որ հասուն տարիքում հայր դառնալիս յուրաքանչյուր զգացողություն ավելի լիարժեք է ապրում։

 

Ըստ Ավետի` Լուսեն նման է թե՛ իրեն, թե՛ կնոջը` Անիին։ «Անին էլ է շատ շփվող, ես էլ։ Լուսեն էլ է այդպիսին։ Նա մամայից կառչած խոզուկ երեխա չէ, շատ հանգիստ գնում է մարդկանց հետ, մնում է տատիկների մոտ։ Ֆիզիոլոգիական նմանություն դեռ շատ չի երևում, սակայն արդեն ուրվագծվում է բնավորությունը և որոշ նման գծեր կան։ Նա ինձ պես շատ է սիրում հանդիսատես։)»,– ասաց հաղորդավարը։

 

Ըստ հայրիկի` Լուսեն տեսակով շատ աշխույժ, գերակտիվ փոքրիկ է։ Հայր ու աղջիկ ունեն համատեղ սիրելի զբաղմունքներ։ Դրանք զբոսանքներն են, հեքիաթներ ընթերցելը կամ նկատողությունները։ Պարզվում է` հայրիկն արդեն մեծական զրույցներ է ունենում դստեր հետ. «Մեծ մարդու պես շատ լուրջ նկատողություններ եմ անում իրեն (ժպտում է)։ Ինքն աղջիկ է, ամենակարևորը, երևի, այն է, որ բարի, ներող ու հասկացող լինի»։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Նոր մանրամասներ՝ վթարից մահացած ընտանիքի գործովՌուբլին կտրուկ թանկացավՏեղ-տեղ առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ հիմա Ողբերգական վթար՝ Պեմզաշենում․ հայտնում են զոհի և վիրավորների մասին Մինչև նոյեմբերի 20-ը ձյուն կտեղաԼյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ«Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներըԵրբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կանՀայ երկրպագուները երթ են անցկացրել ՌիգայումԻսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կա տուժած Կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը...Հռիփսիմե Հակոբյանն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Աբխազիայում ցուցարարները կտրել են խորհրդարանի դարպասները՝ շարունակելով պահանջել նախագահի հրաժարականը ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներ՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի Օդանավակայանը չի գործել անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով. կա վիրավոր. ՌԴ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն» Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավnրներՌԴ-ի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր են. Սաքս631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերը
Ամենադիտված