ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փոքրիկ ընտանիքդ ավելի կարևոր է, քան որևէ բան». Ավետ Բարսեղյանը` դստեր ու նրա 1-ամյակին մատուցած նվերի մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Ավետ Բարսեղյանի հեքիաթն արդեն իրականություն է. դուստրը լիովին փոխել է հայրիկի կյանքը, ի վերջո, նրա անունը պատահական չի ընտրված` Լուսե: Փոքրիկն այսօր դարձավ 1 տարեկան։ Դստեր առաջին տարեդարձի առթիվ հայրիկը նրան երգ է նվիրել։ Ավետի խոսքերով գրված երգը լավագույնս արտահայտում  է կուտակված զգացմունքները, որոնց մասին հաղորդավարը, գրեթե, չի խոսում հանրային տիրույթում։

 

Դստեր տարեդարձի օրը Ավետը բացառություն է արել Tert.am Life-ի ընթերցողների համար և խոսել դստեր ու նրան նվիրած երգի մասին։

 

«Հեքիաթ աղջիկ, դու իմ Լուսե, ինչքան երկար եմ քեզ սպասել». այս խոսքերն ու ամբողջ երգը Ավետը գրել է դեռևս 1 տարի առաջ՝ առաջնեկի ծննդյան գիշերը։ Երգը ծնվել է Լուսեի հետ. «Լուսեի լույս աշխարհ է գալուց հետո առաջինն այս երգի հնչյուններն են եղել։ Երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը։ 1 տարի անց ես ու Նիկը որոշեցինք, որ Անդրեն կատարի այն, որովհետև իմ կյանքի ամենակարևոր` ճակատագրական երգերը նա է կատարել։ Դրանք էին «Իմ սերը քեզ»–ը, «Սրտի արևը»,  որը ես Անիին նվիրեցի»։

 

 

Ավետն ասում է` աղջկա ծննդից հետո գլխավոր փոփոխությունն իր կյանքում պատասխնատվության զգացումի ավելացումն է։ «Երբ քեզնից բացի կա ավելի կարևոր մարդ, պատասխանատվության  զգացումն է մեծանում։ Երբ դու ունես փոքրիկ ընտանիք, դա ավելի կարևոր է, քան քեզ հետ երբևէ կատարված որևէ բան։ Փորձում ես որսալ վայրկյանն ու ակնթարթը, հասցնել իր մեծանալու ամեն պահը դաջել ենթագիտակցությանդ մեջ»,– նշեց նա ու հավելեց, որ հասուն տարիքում հայր դառնալիս յուրաքանչյուր զգացողություն ավելի լիարժեք է ապրում։

 

Ըստ Ավետի` Լուսեն նման է թե՛ իրեն, թե՛ կնոջը` Անիին։ «Անին էլ է շատ շփվող, ես էլ։ Լուսեն էլ է այդպիսին։ Նա մամայից կառչած խոզուկ երեխա չէ, շատ հանգիստ գնում է մարդկանց հետ, մնում է տատիկների մոտ։ Ֆիզիոլոգիական նմանություն դեռ շատ չի երևում, սակայն արդեն ուրվագծվում է բնավորությունը և որոշ նման գծեր կան։ Նա ինձ պես շատ է սիրում հանդիսատես։)»,– ասաց հաղորդավարը։

 

Ըստ հայրիկի` Լուսեն տեսակով շատ աշխույժ, գերակտիվ փոքրիկ է։ Հայր ու աղջիկ ունեն համատեղ սիրելի զբաղմունքներ։ Դրանք զբոսանքներն են, հեքիաթներ ընթերցելը կամ նկատողությունները։ Պարզվում է` հայրիկն արդեն մեծական զրույցներ է ունենում դստեր հետ. «Մեծ մարդու պես շատ լուրջ նկատողություններ եմ անում իրեն (ժպտում է)։ Ինքն աղջիկ է, ամենակարևորը, երևի, այն է, որ բարի, ներող ու հասկացող լինի»։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular