Ցանկանու՞մ եք պահպանել հարաբերությունները, ուրեմն հրաժարվեք այս 6 բանից
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Շատ հաճախ այնպես է պատահում, երբ ամենաանհեթեթ պատճառով կորցնում ենք մեզ համար ամենաթանկ, երբեմն էլ դժվարությամբ ձեռք բերած հարաբերությունը՝ այդ մասին զղջալով մեր ողջ կյանքի ընթացքում…
Ձեզ ենք ներկայացնում 6 միջոց, որի շնորհիվ Դուք և Ձեր զուգընկերը երբևէ չեք հայտնվի այնպիսի իրավիճակում, որի միջից դուրս գալու միակ տարբերակը դառնա բաժանումը:
1. Հրաժարվեք այն մտքից, որ հարաբերությունները հավերժ չեն
Եթե հարաբերություն սկսելիս մտածեք, որ այն հավերժ չէ, ուրեմն այդպես էլ կլինի: Եթե Դուք անկեղծորեն հավատաք այն մտքին, որ Ձեր զույգը չի կարող երկար դիմանալ ժամանակի հասցրած փորձություններին, ապա Ձեր մտավախությունները հաստատելու համար Դուք կգտնեք ցանկացած պատճառ հարաբերություններ խզելու համար: Ի վերջո կգա այն օրը, երբ Դուք կասեք «Ես գիտեի, որ նա երբեք չի մնա ինձ հետ»:
2. Հրաժարվեք խաղեր խաղալուց
Դութ բարկացած եք ու շատ տխուր: Ձեր զուգընկերը հարցնում է, թե ինչ է պատահել, Դուք էլ պատասխանում եք, որ ոչինչ էլ չի պատահել կամ էլ բղավում եք նրա վրա: Այսպիսի հիմար խաղերով Դուք սպանում եք հարաբերությունները: Խոսեք միմյանց հետ, փորձեք բացատրել: Լսեք ու փորձեք գտնել մի այնպիսի լուծում, որ երկուսիդ էլ հարմար լինի: Խոսելիս երբեք զայրույթով մի խոսեք. քանի որ դա այն վտանգավոր հույզերից մեկն է, որը քայքայում է հարաբերությունը:
3. Դադարեք մտածել, որ միայն սերը բավարար է
Այն զույգերը, որոնք միասին ապրում են ինչպես լավ, այնպես էլ դժվար ժամանակներ` միմյանց հանդեպ զգում են ավելին, քան պարզապես սերը: Նրանք միմյանց հանդեպ տածում են համակրանք, ամուր կապվածություն, հարգանք, վստահություն, գոհունակություն, ընկերություն ու նմանատիպ շատ այլ զգացմունքներ:
Շարունակությունն՝ այստեղ.