ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկանու՞մ եք պահպանել հարաբերությունները, ուրեմն հրաժարվեք այս 6 բանից

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Շատ հաճախ այնպես է պատահում, երբ ամենաանհեթեթ պատճառով կորցնում ենք մեզ համար ամենաթանկ, երբեմն էլ դժվարությամբ ձեռք բերած հարաբերությունը՝ այդ մասին զղջալով մեր ողջ կյանքի ընթացքում…

 

 

Ձեզ ենք ներկայացնում 6 միջոց, որի շնորհիվ Դուք և Ձեր զուգընկերը երբևէ չեք հայտնվի այնպիսի իրավիճակում, որի միջից դուրս գալու միակ տարբերակը դառնա բաժանումը:

1. Հրաժարվեք այն մտքից, որ հարաբերությունները հավերժ չեն

Եթե հարաբերություն սկսելիս մտածեք, որ այն հավերժ չէ, ուրեմն այդպես էլ կլինի: Եթե Դուք անկեղծորեն հավատաք այն մտքին, որ Ձեր զույգը չի կարող երկար դիմանալ ժամանակի հասցրած փորձություններին, ապա Ձեր մտավախությունները հաստատելու համար Դուք կգտնեք ցանկացած պատճառ հարաբերություններ խզելու համար: Ի վերջո կգա այն օրը, երբ Դուք կասեք «Ես գիտեի, որ նա երբեք չի մնա ինձ հետ»:

2. Հրաժարվեք խաղեր խաղալուց

Դութ բարկացած եք ու շատ տխուր: Ձեր զուգընկերը հարցնում է, թե ինչ է պատահել, Դուք էլ պատասխանում եք, որ ոչինչ էլ չի պատահել կամ էլ բղավում եք նրա վրա: Այսպիսի հիմար խաղերով Դուք սպանում եք հարաբերությունները: Խոսեք միմյանց հետ, փորձեք բացատրել: Լսեք ու փորձեք գտնել մի այնպիսի լուծում, որ երկուսիդ էլ հարմար լինի: Խոսելիս երբեք զայրույթով մի խոսեք. քանի որ դա այն վտանգավոր հույզերից մեկն է, որը քայքայում է հարաբերությունը:

3. Դադարեք մտածել, որ միայն սերը բավարար է

Այն զույգերը, որոնք միասին ապրում են ինչպես լավ, այնպես էլ դժվար ժամանակներ` միմյանց հանդեպ զգում են ավելին, քան պարզապես սերը: Նրանք  միմյանց հանդեպ տածում են համակրանք, ամուր կապվածություն, հարգանք, վստահություն, գոհունակություն, ընկերություն ու նմանատիպ շատ այլ զգացմունքներ:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular