Գերմանիայում հարձակվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի վրա
ՄՇԱԿՈՒՅԹԳերմանիայում՝ Ներքին Սաքսոնիայի Լեեր քաղաքի «Ինզելգարթեն» պուրակում անհայտ անձիք պղծել են հայկական հուշարձան-խաչքարը, գրում է Nouvelles d’armenie-ն:
Խաչքարի մոտակայքում դրանից պոկված կտորներ են հայտնաբերվել: Ոստիկանությունը զբաղվում է վանդալիզմի փաստով և տեղեկություններ է որոնում։ Առայժմ միայն հայտնի է, որ դեպքը ցերեկն է տեղի ունեցել և շաբաթ օրը:
Այս տարվա փետրվարին գրանցվել էր նույն հուշարձանի վրա հարձակման ևս մեկ դեպք։ Հուշարձանը տեղադրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ։
Հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լեերի քաղաքապետ Բեատրիքս Քուլը, նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլները, մարզային խորհրդի ղեկավար Բերնհարդ Բրամլագեն, հայ, գերմանացի և ռուս հոգևորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև Գերմանիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: