ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում հարձակվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի վրա

ՄՇԱԿՈՒՅԹ

Գերմանիայում՝ Ներքին Սաքսոնիայի Լեեր քաղաքի «Ինզելգարթեն» պուրակում անհայտ անձիք պղծել են հայկական հուշարձան-խաչքարը, գրում է Nouvelles d’armenie-ն: 

Խաչքարի մոտակայքում դրանից պոկված կտորներ են հայտնաբերվել: Ոստիկանությունը զբաղվում է վանդալիզմի փաստով և տեղեկություններ է որոնում։ Առայժմ միայն հայտնի է, որ դեպքը ցերեկն է տեղի ունեցել և շաբաթ օրը: 

Այս տարվա փետրվարին գրանցվել էր նույն հուշարձանի վրա հարձակման ևս մեկ դեպք։ Հուշարձանը տեղադրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ։ 

Հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լեերի քաղաքապետ Բեատրիքս Քուլը, նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլները, մարզային խորհրդի ղեկավար Բերնհարդ Բրամլագեն, հայ, գերմանացի և ռուս հոգևորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև Գերմանիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular