Թուրքիայում «Օսմանյան արխիվների 2-րդ միջազգային համաժողովին» կքննարկվի նաև Հայոց ցեղասպանության հարցը
ՄՇԱԿՈՒՅԹԹուրքիայում այս տարվա նոյեմբերին կայանալիք «Օսմանյան արխիվների 2-րդ միջազգային համաժողովի» ընթացքում օրակարգում կլինի նաև Հայոց ցեղասպանության հարցը, գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
Միջոցառմանը մասնակցող մտավորականներն ու պատմաբանները, ինչպես նշում է պարբերականը, «կքննարկեն պատմական փաստեր՝ հիմնվելով պաշտոնական փաստաթղթերի և Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին վերաբերող, արխիվում տեղ գտած նյութերի վրա»:
Սպասվում են նաև «Օսմանյան կայսրությունում արտագաղթը և բռնի արտագաղթը», ինչպես նաև «Լոզանի և նեղուցների հարցը» խորագրով քննարկումներ:
Հայտնի է, որ համաժողովի բացումը կատարելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: