ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում «Օսմանյան արխիվների 2-րդ միջազգային համաժողովին» կքննարկվի նաև Հայոց ցեղասպանության հարցը

ՄՇԱԿՈՒՅԹ

Թուրքիայում այս տարվա նոյեմբերին կայանալիք «Օսմանյան արխիվների 2-րդ միջազգային համաժողովի» ընթացքում օրակարգում կլինի նաև Հայոց ցեղասպանության հարցը, գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը:

Միջոցառմանը մասնակցող մտավորականներն ու պատմաբանները, ինչպես նշում է պարբերականը, «կքննարկեն պատմական փաստեր՝ հիմնվելով պաշտոնական փաստաթղթերի և Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին վերաբերող, արխիվում տեղ գտած նյութերի վրա»: 

Սպասվում են նաև «Օսմանյան կայսրությունում արտագաղթը և բռնի արտագաղթը», ինչպես նաև «Լոզանի և նեղուցների հարցը» խորագրով քննարկումներ:

Հայտնի է, որ համաժողովի բացումը կատարելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular