Այս արյան ռեզուսն ունեցեղ մարդկանց նախնիները, հնարավոր է, եղել են այլմոլորակայիններ
ՖՈՏՈԱմերիկյան հայտնի հնէաբան Բրեդ Սթայկերը հետաքրքիր եզրահանգման է եկել. մարդիկ, որոնց արյան ռեզուս ֆակտորը բացասական է, սովորական մարդիկ չեն: Իսկ ավելի հստակ՝ գիտնականը հավաստիացնում է, որ այդ մարդիկ կամ «Homo sapiens»-ի առանձին տեսակի են պատկանում, կամ էլ այլմոլորոկայիններից են սերվել:
Խնդիրը նրանումն է, որ գենետիկայի օրենքների համաձայն, մենք պետք է ժառանգենք միայն այն առանձնահատկությունները, որոնք ունեին մեր նախնիները:
Այստեղ խոսքը մուտացիաներին, բնականաբար, չի վերաբերում: Իսկ դա նշանակում է, որ եթե մարդն ու կապիկը ունեն նույն ծագումնաբանությունը, ապա նրանց արյունը պետք է համատեղելի լինի: Կա ևս մեկ դիտարկում. մարդը ծնվում է արյան բացասական ռեզուսով, այնինչ նրա ծնողներն ու նախնիները դրական ռեզուսի արյուն ունեն:
Ապացուցված է, որ երկրագնդի վրա ապրող բացասական արյան ռեզուս ունեցող մարդկանց 30% –ը կազմում են իսկպանական բասկերը (որոնց ծագումնաբանությունը դեռևս հանելուկ է), արևմտյան ծագումով հրեաները, սամարացիները և Եթովպիայի սևամոթ հրեաները: Իսկ ահա այլ ազգերի մոտ բացասական արյան ռեզուս ունեցող մարդկանց թիվը կազմում է ընդամենը բնակչության 1%-ը: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ երկրագնդի վրա ապրող բոլոր էքստրասենսների, տելեպատների, պայծառատեսների, բուսաբույժների մեծամասնությունն ունի արյան բացասական ռեզուս ֆակտոր:
Հնէաբանական ուսումնասիրությունների արդյունքում ապացուցվել է ևս մեկ ուշագրավ փաստ: Միլիոնավոր տարիների պատմություն ունեցող մարդու գենետիկայի մեջ արյան բացասական ռեզուս ֆակտորը հայտնվել է ընդամենը մոտ 3, 5 հազարամյակ առաջ: Իսկ թե որտեղի՞ց է այդ գենը ծագել՝ շարունակում է անհայտ մնալ մինչ օրս: Առայսօր գիտությանը միայն մի բան է հաջողվել հստակ պարզել բացասական ռեզուս արյան մասին: Նման արյուն ունեցող մարդուն կլոնավորելն անհնար է: Իսկ նման արյուն ունեցող հղի կնոջ իմունային համակարգը ճնշում է պտուղը՝ համարելով այն օտարածին ու խորթ:
Այդ իսկ պատճառով նման արյուն ունեցող կնոջ հղիությունը աչալուրջ վերահսկվում է բժիշկների կողմից, իսկ կինը պարբերաբար իր իմունիտետը թուլացնող դեղեր է ընդունում: Թե ինչու է սեփական օրգանիզմում ձևավորված պտուղը կնոջ օրգանիզմն ՛՛օտար՛՛ համարում՝ միստիկայի տեսակետից առայսօր առեղծված է մնում, որքան էլ որ կենսաբանները փորձեն դա գիտական տեսակետից հիմնավորել ու բացատրել: