ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս արյան ռեզուսն ունեցեղ մարդկանց նախնիները, հնարավոր է, եղել են այլմոլորակայիններ

ՖՈՏՈ

Ամերիկյան հայտնի հնէաբան Բրեդ Սթայկերը հետաքրքիր եզրահանգման է եկել. մարդիկ, որոնց արյան ռեզուս ֆակտորը բացասական է, սովորական մարդիկ չեն: Իսկ ավելի հստակ՝ գիտնականը հավաստիացնում է, որ այդ մարդիկ կամ «Homo sapiens»-ի առանձին տեսակի են պատկանում, կամ էլ այլմոլորոկայիններից են սերվել:
Խնդիրը նրանումն է, որ գենետիկայի օրենքների համաձայն, մենք պետք է ժառանգենք միայն այն առանձնահատկությունները, որոնք ունեին մեր նախնիները:

Այստեղ խոսքը մուտացիաներին, բնականաբար, չի վերաբերում: Իսկ դա նշանակում է, որ եթե մարդն ու կապիկը ունեն նույն ծագումնաբանությունը, ապա նրանց արյունը պետք է համատեղելի լինի: Կա ևս մեկ դիտարկում. մարդը ծնվում է արյան բացասական ռեզուսով, այնինչ նրա ծնողներն ու նախնիները դրական ռեզուսի արյուն ունեն:

Ապացուցված է, որ երկրագնդի վրա ապրող բացասական արյան ռեզուս ունեցող մարդկանց 30% –ը կազմում են իսկպանական բասկերը (որոնց ծագումնաբանությունը դեռևս հանելուկ է), արևմտյան ծագումով հրեաները, սամարացիները և Եթովպիայի սևամոթ հրեաները: Իսկ ահա այլ ազգերի մոտ բացասական արյան ռեզուս ունեցող մարդկանց թիվը կազմում է ընդամենը բնակչության 1%-ը: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ երկրագնդի վրա ապրող բոլոր էքստրասենսների, տելեպատների, պայծառատեսների, բուսաբույժների մեծամասնությունն ունի արյան բացասական ռեզուս ֆակտոր:

Հնէաբանական ուսումնասիրությունների արդյունքում ապացուցվել է ևս մեկ ուշագրավ փաստ: Միլիոնավոր տարիների պատմություն ունեցող մարդու գենետիկայի մեջ արյան բացասական ռեզուս ֆակտորը հայտնվել է ընդամենը մոտ 3, 5 հազարամյակ առաջ: Իսկ թե որտեղի՞ց է այդ գենը ծագել՝ շարունակում է անհայտ մնալ մինչ օրս: Առայսօր գիտությանը միայն մի բան է հաջողվել հստակ պարզել բացասական ռեզուս արյան մասին: Նման արյուն ունեցող մարդուն կլոնավորելն անհնար է: Իսկ նման արյուն ունեցող հղի կնոջ իմունային համակարգը ճնշում է պտուղը՝ համարելով այն օտարածին ու խորթ:

Այդ իսկ պատճառով նման արյուն ունեցող կնոջ հղիությունը աչալուրջ վերահսկվում է բժիշկների կողմից, իսկ կինը պարբերաբար իր իմունիտետը թուլացնող դեղեր է ընդունում: Թե ինչու է սեփական օրգանիզմում ձևավորված պտուղը կնոջ օրգանիզմն ՛՛օտար՛՛ համարում՝ միստիկայի տեսակետից առայսօր առեղծված է մնում, որքան էլ որ կենսաբանները փորձեն դա գիտական տեսակետից հիմնավորել ու բացատրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular