ՀՀ տնտեսությունն աճում է կազինոների հաճախելիության բարձրացման հաշվին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել եւ երեկ հրապարակել է այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրված սոցիալ տնտեսական հիմնական ցուցանիշները: Գրեթե բոլոր ոլորտներում ԱՎԾ-ն կրկին արձանագրել է տպավորիչ աճ:
Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.7 տոկոսով: Արդյունաբերությունում ԱՎԾ-ի գրանցած աճը գրեթե երկնիշ է` 9.9 տոկոս: Մոտավորապես նույնքան էլ կազմում է ծառայությունների ոլորտի աճը` 9.8 տոկոս: Ի դեպ, ծառայությոնների ոլորտում նման աճը ստացվել է «մշակույթ, զվարճություններ եւ հանգիստ» ենթաոլորոտում արձանագրված աճի հաշվին:
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը իր հրավիրած ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, թե իրենց ուսումնասիրությունների համաձայն նշված ենթաոլորտում աճը պայմանավորված է կազինոների հաճախելիության աճով:
Աղբյուրը - Հայկական ժամանակ