ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ տնտեսությունն աճում է կազինոների հաճախելիության բարձրացման հաշվին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել եւ երեկ հրապարակել է այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրված սոցիալ տնտեսական հիմնական ցուցանիշները: Գրեթե բոլոր ոլորտներում ԱՎԾ-ն կրկին արձանագրել է տպավորիչ աճ:

Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.7 տոկոսով: Արդյունաբերությունում ԱՎԾ-ի գրանցած աճը գրեթե երկնիշ է` 9.9 տոկոս: Մոտավորապես նույնքան էլ կազմում է ծառայությունների ոլորտի աճը` 9.8 տոկոս: Ի դեպ, ծառայությոնների ոլորտում նման աճը ստացվել է «մշակույթ, զվարճություններ եւ հանգիստ» ենթաոլորոտում արձանագրված աճի հաշվին:

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը իր հրավիրած ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, թե իրենց ուսումնասիրությունների համաձայն նշված ենթաոլորտում աճը պայմանավորված է կազինոների հաճախելիության աճով:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular