Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր երկիրն է կատարյալ համապատասխանում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

ՖՈՏՈ

Հաճախ մարդիկ իրենց երջանիկ չեն զգում այն երկրում, որտեղ ծնվել ու ապրում են։ Սակայն եթե ծննդավայրն ընտրել հնարավոր չէ, ապա բնակության վայրը կարելի է փոխել։ Գիտնականները, վերլուծելով կենդանակերպի նշանների առանձնահատկությունները, ասում են՝ որ երկրներն են ամենաշատը համապատասխանում նրանցից յուրաքանչյուրին։

Խոյ

Խոյերի մասին ամենակարևոր բանը բռնկուն բնավորությունն ու էքսցենտրիկ խառնվածքն են, որոնց բնորոշ են արևելյան երկրների բնակիչներին։ Բացի այդ՝ այս նշանի ներկայացուցիչների համար շատ կարևոր է հարմարավետության զգացումը։ Այս տեսանկյունից՝ Արաբական Միացյալ Էմիրություններն իր շքեղությամբ լիովին համապատասխանում է Խոյերին։

Ցուլ

Ցուլերին բնորոշ է շքեղության ու հարմարավետության հակումը, այդ պատճառով էլ հեռավոր ծովեր նրանց չես ուղարկի։ Ավելի լավ է փնտրել լավ կլիմայով երկիր՝ առանց ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների, որտեղ գնահատում են ավանդույթներն ու ընտանիքը։ Այնպես որ, Ցուլերին հիանալի համապատասխանում է Անգլիան։

Երկվորյակներ

Այս նշանին հիանալի համապատասխանում են դինամիկ ու զարգացող երկրները, մեծ քաղաքները, որտեղ կարելի է կորել աղմկոտ ամբոխի մեջ։ Այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս Ամերիկան, որտեղ ապրում են մարդիկ՝ տարբեր մշակույթների, կրոնների և այլնի պատկանող։

Խեցգետին

Խեցգետիններն իրենց բնույթով համապատասխանում են Արևելքին՝ իր բազմամյա իմաստությամբ։ Նրանք իրենց հարմարավետությունը կգտնեն ՀնդկաստանումԹայլանդում կամ Վիետնամում։ Այս երկրներում Խեցգետինները կարող են շարունակել իրենց հոգևոր փնտրտուքները։

Առյուծ

Հանգիստ երկրները խառնվածքով կրքոտ Առյուծի համար չեն։ Նրանց պետք է ապրել այնտեղ, որտեղ մշակույթում ու ավանդույթներում կարելի է զգալ կրքերի հոսք։ Քանի որ այս նշանի ներկայացուցիչները շատ վառ անհատականություն են, նրանց պետք է նույնքան կոլորիտային երկիր։ Իսպանիան կամ Իտալիան՝ իրենց բազմադարյա պատմությամբ, լիովին համապատասխանում են նրանց։

Կույս

Կույսերը, ովքեր առանձնակի կիրք են տածում հնությունների հանդեպ, հարգում են մշակութային ժառանգությունն ու ինտելեկտը, պետք է գնան մի տեղ, որտեղ նրանց հետաքրքրասիրությունն ու պատմության հանդեպ սերը կբավարարվեն։ Այս առումով նրանք իրենց հիանալի կզգան Հունաստանում։

Կշեռք

Կշեռքները շատ են սիրում ճանապարհորդել, բայց հիմնականում համարվում են իրենց երկրի մեծ սիրահարներ, այդ պատճառով էլ հազվադեպ են փոխում բնակավայրը։ Սակայն եթե ստիպված են փոխել, ուրեմն՝ պետք է գնան մի երկիր, որը կլինի շատ գեղեցիկ ու ներշնչող, փողոցում երաժշտություն, պարեր ու գինի։ Այսպիսի մշտական տոներ կարելի է գտնել Կուբայում կամ Դոմինիկյան Հանրապետությունում։

Կարիճ

Կարիճներին համապատասխանում են այն երկրները, որտեղ հպարտ ու ուժեղ մարդիկ են ապրում։ Այս նշանի ներկայացուցիչներն իրենց հարմարավետ կզգան երկրներում, որտեղ տիրում է ազգի համար հպարտությունը, պատմական անցյալը, երկրի համար շատ բան զոհաբերելու ցանկությունը։ Կարիճներն իրենց լավ կզգան Իրանում ու այլ երկրներում, որտեղ կարևորվում են ոչ թե արտաքին, այլ ներքին արժեքները։

Աղեղնավոր

Այս նշանին հատուկ է բարեհոգությունը, սեփական սահմանների ընդլայնումն ու ինքն իրեն գտնելու ցանկությունը։ Ամենից շատ նրանց համապատասխանում են Հարավային Ամերիկայի տաք երկրները։

Այծեղջյուր

Այծեղջյուրները նրանցից չեն, ովքեր սիրում են ճանապարհորդել կամ լիովին փոխել ապրելակերպը, բայց, այնուամենայնիվ, եթե բախտի բերմամբ ստիպված են լինում նոր բնակավայր ընտրել, պետք է կանգ առնեն Եվրոպայի վրա։ Այծեղջյուրներին դուր կգա ապրել գեղեցիկ բնություն, ճարտարապետություն, հարմարավետ սրճարաններ ունեցող քաղաքում։ Նրանց կհամապատասխանեն Սկանդինավիայի ցուրտ երկրները։

Ջրհոս

Նրանք սոցիալական անհատականություններ են, այդ պատճառով սիրում են աղմկոտ միջավայրեր, չնայած, միևնույն ժամանակ, շատ են գնահատում իրենց ազատությունն ու անձնական տարածքը։ Այսպիսով՝ նրանց պետք է երկիր, որտեղ հնարավոր կլինի բավարարել այս երկու, միանգամայն տարբեր պահանջմուքները։ Լավ օրինակ է Կանադան։

Ձկներ

Ձկներն իրենց էությամբ շատ փոփոխական են, բայց ընդհանուր առմամբ՝ նրանք շատ խառն ու զգացմունքային մարդիկ են, ովքեր սիրում են նորը ու հաճույքով ընդունում են ուրիշ մշակույթներ։ Քանի որ այս նշանի ներկայացուցիչները շատ փխրուն են, պետք չէ գնալ ցուրտ երկրներ։ Պետք է ընտրել մեղմ կլիմայով, ծով կամ օվկիանոս ունեցող երկիր։ Մի կողմից՝ նրանց համապատասխանում են կուրորտային երկրներ, սակայն, միևնույն ժամանակ, նրանք կարող են իրենց հարմարավետ զգալ նաև մեկուսացած Տիբեթում։

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներըԵրբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կանՀայ երկրպագուները երթ են անցկացրել ՌիգայումԻսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կա տուժած Կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը...Հռիփսիմե Հակոբյանն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Աբխազիայում ցուցարարները կտրել են խորհրդարանի դարպասները՝ շարունակելով պահանջել նախագահի հրաժարականը ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներ՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի Օդանավակայանը չի գործել անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով. կա վիրավոր. ՌԴ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն» Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավnրներՌԴ-ի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր են. Սաքս631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
Ամենադիտված