Ո՞ր երկիրն է կատարյալ համապատասխանում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին
ՖՈՏՈՀաճախ մարդիկ իրենց երջանիկ չեն զգում այն երկրում, որտեղ ծնվել ու ապրում են։ Սակայն եթե ծննդավայրն ընտրել հնարավոր չէ, ապա բնակության վայրը կարելի է փոխել։ Գիտնականները, վերլուծելով կենդանակերպի նշանների առանձնահատկությունները, ասում են՝ որ երկրներն են ամենաշատը համապատասխանում նրանցից յուրաքանչյուրին։
Խոյ
Խոյերի մասին ամենակարևոր բանը բռնկուն բնավորությունն ու էքսցենտրիկ խառնվածքն են, որոնց բնորոշ են արևելյան երկրների բնակիչներին։ Բացի այդ՝ այս նշանի ներկայացուցիչների համար շատ կարևոր է հարմարավետության զգացումը։ Այս տեսանկյունից՝ Արաբական Միացյալ Էմիրություններն իր շքեղությամբ լիովին համապատասխանում է Խոյերին։
Ցուլ
Ցուլերին բնորոշ է շքեղության ու հարմարավետության հակումը, այդ պատճառով էլ հեռավոր ծովեր նրանց չես ուղարկի։ Ավելի լավ է փնտրել լավ կլիմայով երկիր՝ առանց ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների, որտեղ գնահատում են ավանդույթներն ու ընտանիքը։ Այնպես որ, Ցուլերին հիանալի համապատասխանում է Անգլիան։
Երկվորյակներ
Այս նշանին հիանալի համապատասխանում են դինամիկ ու զարգացող երկրները, մեծ քաղաքները, որտեղ կարելի է կորել աղմկոտ ամբոխի մեջ։ Այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս Ամերիկան, որտեղ ապրում են մարդիկ՝ տարբեր մշակույթների, կրոնների և այլնի պատկանող։
Խեցգետին
Խեցգետիններն իրենց բնույթով համապատասխանում են Արևելքին՝ իր բազմամյա իմաստությամբ։ Նրանք իրենց հարմարավետությունը կգտնեն Հնդկաստանում, Թայլանդում կամ Վիետնամում։ Այս երկրներում Խեցգետինները կարող են շարունակել իրենց հոգևոր փնտրտուքները։
Առյուծ
Հանգիստ երկրները խառնվածքով կրքոտ Առյուծի համար չեն։ Նրանց պետք է ապրել այնտեղ, որտեղ մշակույթում ու ավանդույթներում կարելի է զգալ կրքերի հոսք։ Քանի որ այս նշանի ներկայացուցիչները շատ վառ անհատականություն են, նրանց պետք է նույնքան կոլորիտային երկիր։ Իսպանիան կամ Իտալիան՝ իրենց բազմադարյա պատմությամբ, լիովին համապատասխանում են նրանց։
Կույս
Կույսերը, ովքեր առանձնակի կիրք են տածում հնությունների հանդեպ, հարգում են մշակութային ժառանգությունն ու ինտելեկտը, պետք է գնան մի տեղ, որտեղ նրանց հետաքրքրասիրությունն ու պատմության հանդեպ սերը կբավարարվեն։ Այս առումով նրանք իրենց հիանալի կզգան Հունաստանում։
Կշեռք
Կշեռքները շատ են սիրում ճանապարհորդել, բայց հիմնականում համարվում են իրենց երկրի մեծ սիրահարներ, այդ պատճառով էլ հազվադեպ են փոխում բնակավայրը։ Սակայն եթե ստիպված են փոխել, ուրեմն՝ պետք է գնան մի երկիր, որը կլինի շատ գեղեցիկ ու ներշնչող, փողոցում երաժշտություն, պարեր ու գինի։ Այսպիսի մշտական տոներ կարելի է գտնել Կուբայում կամ Դոմինիկյան Հանրապետությունում։
Կարիճ
Կարիճներին համապատասխանում են այն երկրները, որտեղ հպարտ ու ուժեղ մարդիկ են ապրում։ Այս նշանի ներկայացուցիչներն իրենց հարմարավետ կզգան երկրներում, որտեղ տիրում է ազգի համար հպարտությունը, պատմական անցյալը, երկրի համար շատ բան զոհաբերելու ցանկությունը։ Կարիճներն իրենց լավ կզգան Իրանում ու այլ երկրներում, որտեղ կարևորվում են ոչ թե արտաքին, այլ ներքին արժեքները։
Աղեղնավոր
Այս նշանին հատուկ է բարեհոգությունը, սեփական սահմանների ընդլայնումն ու ինքն իրեն գտնելու ցանկությունը։ Ամենից շատ նրանց համապատասխանում են Հարավային Ամերիկայի տաք երկրները։
Այծեղջյուր
Այծեղջյուրները նրանցից չեն, ովքեր սիրում են ճանապարհորդել կամ լիովին փոխել ապրելակերպը, բայց, այնուամենայնիվ, եթե բախտի բերմամբ ստիպված են լինում նոր բնակավայր ընտրել, պետք է կանգ առնեն Եվրոպայի վրա։ Այծեղջյուրներին դուր կգա ապրել գեղեցիկ բնություն, ճարտարապետություն, հարմարավետ սրճարաններ ունեցող քաղաքում։ Նրանց կհամապատասխանեն Սկանդինավիայի ցուրտ երկրները։
Ջրհոս
Նրանք սոցիալական անհատականություններ են, այդ պատճառով սիրում են աղմկոտ միջավայրեր, չնայած, միևնույն ժամանակ, շատ են գնահատում իրենց ազատությունն ու անձնական տարածքը։ Այսպիսով՝ նրանց պետք է երկիր, որտեղ հնարավոր կլինի բավարարել այս երկու, միանգամայն տարբեր պահանջմուքները։ Լավ օրինակ է Կանադան։
Ձկներ
Ձկներն իրենց էությամբ շատ փոփոխական են, բայց ընդհանուր առմամբ՝ նրանք շատ խառն ու զգացմունքային մարդիկ են, ովքեր սիրում են նորը ու հաճույքով ընդունում են ուրիշ մշակույթներ։ Քանի որ այս նշանի ներկայացուցիչները շատ փխրուն են, պետք չէ գնալ ցուրտ երկրներ։ Պետք է ընտրել մեղմ կլիմայով, ծով կամ օվկիանոս ունեցող երկիր։ Մի կողմից՝ նրանց համապատասխանում են կուրորտային երկրներ, սակայն, միևնույն ժամանակ, նրանք կարող են իրենց հարմարավետ զգալ նաև մեկուսացած Տիբեթում։