Ուժգորոդում հայ գործարար է սպանվել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈւկրաինայի Ուժգորոդ քաղաքում «Ապարան» ԲԲԸ գլխավոր տնօրեն 54-ամյա Անդրանիկ Նիկողոսյանը մի քանի կրակոցից սպանվել է իր աշխատասենյակում, հաղորդում է MK-ն: Տեղական ոստիկանության տվյալներով՝ մինչև կրակոցները հարձակվողի եւ զոհի մեջ վեճ է եղել:
Սպանվածի գլխավոր մենեջերը ձերբակալվել է, նրան ոստիկանության քաղաքային բաժնում հարցաքննում են: Սպանության դրդապատճառը դեռ հայտնի չէ: Սպանության վայրում՝ աշխատասենյակում մինչեւ հիմա աշխատում են փորձագետները:
Սպանվածը՝ Անդրանիկ Հովհաննեսի Նիկողոսյանը, ծնունդով Ապարանից է: Նա եղել է Ուկրաինայի Մերձկարպատների մարզի Հայերի միության ներկայացուցիչը: Նա բռնցքամարտից ԽՍՀՄ սպորտի վարպետ է, եղել է ԽՍՀՄ հավաքականի կազմում, բազմիցս հաղթել է համամիութենական մրցումներում: 90-ականներին նա տեղափոխվել է Մերձկարպատներ: