ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժգորոդում հայ գործարար է սպանվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում «Ապարան» ԲԲԸ գլխավոր տնօրեն 54-ամյա Անդրանիկ Նիկողոսյանը մի քանի կրակոցից  սպանվել է իր աշխատասենյակում, հաղորդում է MK-ն: Տեղական ոստիկանության տվյալներով՝ մինչև կրակոցները հարձակվողի եւ զոհի մեջ վեճ է եղել:

Սպանվածի գլխավոր մենեջերը ձերբակալվել է, նրան ոստիկանության քաղաքային բաժնում հարցաքննում են: Սպանության դրդապատճառը դեռ հայտնի չէ: Սպանության վայրում՝ աշխատասենյակում մինչեւ հիմա աշխատում են փորձագետները:

Սպանվածը՝ Անդրանիկ Հովհաննեսի Նիկողոսյանը, ծնունդով Ապարանից է: Նա եղել է Ուկրաինայի Մերձկարպատների մարզի Հայերի միության  ներկայացուցիչը: Նա բռնցքամարտից  ԽՍՀՄ սպորտի վարպետ է, եղել է ԽՍՀՄ հավաքականի կազմում, բազմիցս հաղթել է համամիութենական մրցումներում: 90-ականներին նա տեղափոխվել է Մերձկարպատներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular