«Չորրորդ իշխանություն». Ովքե՞ր են իրական պատանդները
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը մամուլի ասուլիս էր կազմակերպել, որին մասնակցում էին նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատներից մի քանիսը: Նրանք ապստամբներին հորդորում էին «վերադարձնել իրենց երեխեքին»:
«ՉԻ» - Սովորաբար հակառակն է տեղի ունենում: Երբ որեւէ զինված խումբ ինչ-որ շենք կամ տարածք է գրավում ու պատանդներ վերցնում, ահաբեկիչները պատանդներից մեկին նստեցնում են աթոռին եւ ստիպում, որ տեսախցիկների առջեւ ելույթ ունենան եւ հորդորի կատարել զինյալների պահանջները:
Իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, հակառակն էր՝ ոստիկաններն էին մի քանի հոգու բերել, որ նրանք տեսախցիկների առջեւ զինյալներին հորդորեն կատարել իշխանությունների պահանջները: Այսինքն՝ այնպիսի տպավորություն էր, թե ոստիկաններն են պատանդ վերցրել:
Մնում է, որ իրենց գործողություններում մինչեւ վերջ հետեւողական լինեն: Այսինքն՝ պահանջեն ուղղաթիռ, 3 մլն դոլար ու երաշխիքներ, որ անվտանգ կհեռանան ՀՀ տարածքից:
Ժողովուրդը, կարծում ենք, շատ արագ կհանգանակի այդ գումարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում