ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չորրորդ իշխանություն». Ովքե՞ր են իրական պատանդները

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը մամուլի ասուլիս էր կազմակերպել, որին մասնակցում էին նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատներից մի քանիսը: Նրանք ապստամբներին հորդորում էին «վերադարձնել իրենց երեխեքին»:

«ՉԻ» - Սովորաբար հակառակն է տեղի ունենում: Երբ որեւէ զինված խումբ ինչ-որ շենք կամ տարածք է գրավում ու պատանդներ վերցնում, ահաբեկիչները պատանդներից մեկին նստեցնում են աթոռին եւ ստիպում, որ տեսախցիկների առջեւ ելույթ ունենան եւ հորդորի կատարել զինյալների պահանջները:
Իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, հակառակն էր՝ ոստիկաններն էին մի քանի հոգու բերել, որ նրանք տեսախցիկների առջեւ զինյալներին հորդորեն կատարել իշխանությունների պահանջները: Այսինքն՝ այնպիսի տպավորություն էր, թե ոստիկաններն են պատանդ վերցրել:

Մնում է, որ իրենց գործողություններում մինչեւ վերջ հետեւողական լինեն: Այսինքն՝ պահանջեն ուղղաթիռ, 3 մլն դոլար ու երաշխիքներ, որ անվտանգ կհեռանան ՀՀ տարածքից:

Ժողովուրդը, կարծում ենք, շատ արագ կհանգանակի այդ գումարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular