Գիտեի՞ք, որ կան մթերքներ, որոնք առաջացնում են մարմնի տհաճ հոտ
ՖՈՏՈՀետազոտությունները ցույց են տվել, որ անմիջական կապ կա ընդունած սննդի և քրտնարտադրության միջև: Orer.am-ը կներկայացնի այն մթերքները, որոնք կարող են մարմնի տհաճ հոտ առաջացնել.
Լոլիկ. Քրտնքի հոտի վրա ազդում են լոլիկի մեջ պարունակվող կարոտինոիդները: Այնպես որ չափավոր եղեք դրանց օգտագործման մեջ:
Կաթ. Կան մարդիկ, որոնք չեն մարսում կաթը, այդ պատճառով էլ մարմնից տհաճ հոտ կարող է գալ: Եթե այդպիսի խնդիր չունեք, համարձակորեն կարող եք խմել այն:
Ձուկ. Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, որոշ տեսակներ շատ հարուստ են խոլինով [ վիտամին B4], որը քրտնքին ձկան հոտ է հաղորդում:
Կաղամբ. Ծաղկակաղամբը, բրոկկոլին, սովորական կաղամբը շատ օգտակար մթերքներ են, սակայն չափավորեք դրանց օգտագործումը:
Սոխ և սխտոր. Իհարկե վամպիրներ գոյություն չունեն, սակայն բոլորիս էլ հայտնի է, որ նրանք մահանում են սխտորից: Սոխը և սխտորը հավաքում են այնպիսի նյութեր, որոնք արտազատվում են քրտնքի և թոքերի միջոցով:
Ծնեբեկ. Այն շատ հարուստ է օգտակար նյութերով, սակայն իմացեք, որ այն կարող է քրտնքին տհաճ հոտ հաղորդել: Հին ժամանակներում որսորդները ծնեբեկն օգտագործում էին,որպիսի սեփական մարմնի հոտը չզգացվի:
Կարմիր միս. Այս մթերքի օգտագործումը շաբաթը 2 անգամից ավելի, բացասական է ազդում մարմնի հոտի վրա,դա հաստատում են շատ հետազոտություններ:
Թեյ և սուրճ. Սև թեյը և սուրճը բարձրացնում են ստամոքսի թթվայնությունը, չորացնում են բերանի խոռոչը, որի հետևանքով բերանից տհաճ հոտ է գալիս: Երկու ըմպելիքներն էլ գրգռիչ ազդեցություն ունեն կենտրոնական նյարդային համակարգի վրա, որն էլ ուժեղացնում է քրտնարտադրությունը: