Գիտնականները նշել են կյանքը երկարացնող սննդակարգը
ՖՈՏՈՎաղ տարիքում սպիտակուցի ցածր պարունակությամբ սննդի գործածումը կարող է դրականորեն ազդել կյանքի տևողության վրա: Այս եզրակացությանն են հանգել Լոնդոնի Ֆրենսիս Քրիքի համալսարանի գիտնականները, հետազոտությունը հրապարակել է Phys.org-ը:
Իրենց աշխատության մեջ կենսաբաններն օգտագործել են դրոզոֆիլ ճանճիկներին, որոնց գենային հիվանդությունները երկու երրորդով համընկնում են մարդկանց հետ: Երիտասարդ հասակում սպիտակուցի նվազագույն պարունակությամբ սնունդ ստացած առանձնյակները կրկնակի ավելի երկար են ապրել իրենց ցեղակիցներից:
Գիտնականների կարծիքով՝ նման արդյունքները կարելի է բացատրել մաշկի կողմից արտադրվող լիպիդներով: Սպիտակուցի բարձր պարունակությամբ սննդաբաժնի դեպքում այդ միացություններն աչքի են ընկնում մեծ թունավորությամբ և ավելի վատ են պաշտպանում ծերացումն արագացնող նյութերից: