ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները նշել են կյանքը երկարացնող սննդակարգը

ՖՈՏՈ

Վաղ տարիքում սպիտակուցի ցածր պարունակությամբ սննդի գործածումը կարող է դրականորեն ազդել կյանքի տևողության վրա: Այս եզրակացությանն են հանգել Լոնդոնի Ֆրենսիս Քրիքի համալսարանի գիտնականները, հետազոտությունը հրապարակել է Phys.org-ը:

Իրենց աշխատության մեջ կենսաբաններն օգտագործել են դրոզոֆիլ ճանճիկներին, որոնց գենային հիվանդությունները երկու երրորդով համընկնում են մարդկանց հետ: Երիտասարդ հասակում սպիտակուցի նվազագույն պարունակությամբ սնունդ ստացած առանձնյակները կրկնակի ավելի երկար են ապրել իրենց ցեղակիցներից:

Գիտնականների կարծիքով՝ նման արդյունքները կարելի է բացատրել մաշկի կողմից արտադրվող լիպիդներով: Սպիտակուցի բարձր պարունակությամբ սննդաբաժնի դեպքում այդ միացություններն աչքի են ընկնում մեծ թունավորությամբ և ավելի վատ են պաշտպանում ծերացումն արագացնող նյութերից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular