Հարսանեկան դաժան սովորություններ
ՎԻԴԵՈԱմուսնությունը և հարսանեկան արարողությունը բոլորի համար սպասված և ցանկալի իրադարձություն է, որը հատկանշվում է գեղեցկությամբ և հուզումնալից պահերով:
1. Շոտլանդիա.
Շոտլանդիայում հարսանիքի նախօրեին ընդունված է կատարել հատուկ արարողություն, որի ժամանակ հարսնացուի վրա լցնում են խառնուրդ, որն իրենից ներկայացնում է ուտելիքի մնացորդների, ձվի, մայոնեզի խառնուրդ: Որքան շատ է կեղտոտվում հարսնացուն, այնքան էլ ավելի են զվարճանում ընկերները: Դա էլ բավական չէ, հարսնացուին կապկպում են, մինչդեռ փեսացուն զվարճանում և ուրախ ժամանակ է անցկացնում: Ասում են, որ այս արարողությունից հետո, զույգերը ապրում են համերաշխ, որը խիստ կասկածելի է:
2. Բալի.
Բալիում հարսանիքից առաջ հարսնացուի և փեսացուի ատամները խարտոցում են, որը խորհրդանշում է հասուն կյանքի սկիզբն և ըստ ավանդույթների համարվում է, որ այսպիսով վանում են չար ուժերի ազդեցությունը:
3. Աֆրիկա.
Հետաքրքիր է, ինչպես կարձագանքի հարսնացուն, եթե հարսանիքից առաջ փեսացուին ծեծի ենթարկեն ձողի հարվածներով, այն էլ հարսնացուի ազգականները, միայն դրանից հետո նրանք կարող են ամուսնանալ, եթե իհարկե փեսացուն դեռևս ցանկություն ունենա:
4. Քենիա.
Այստեղ հարսանիքից հետո տղամարդիկ հագնում են կանացի հագուստ, որը պետք է կրեն ամբողջ մեղրամսի ընթացքում: Նրանց կարծիքով, այս արարողությունը կօգնի, որ տղամարդիկ ավելի լավ հասկանան կանանց:
5. Հնդկաստան.
Հնդկաստանում, եթե մեծ եղբայրը ամուսնացած չէ, փոքր եղբայրը չի կարող ամուսնանալ: Այդ իսկ պատճառով մեծ եղբայրը ամուսնանում է ծառի հետ, որից հետո փոքր եղբայրը կարող է ամուսնանալ: Հետագայում ծառը կտրում են և համարվում է, որ ավագ եղբոր կինը մահացել է: Տարօրինակ է, սակայն փաստ է: