Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարուն Սոբտի. «Ես սիրում եմ իմ հայ երկրպագուներին»

ՖՈՏՈ

«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ, երբ սկսեց ցուցադրվել «Արմենիա» հեռուստաալիքով: Ե՛վ սցենարը, և՛ դերասանական կազմը ստիպում են, որ հազարավոր հեռուստադիտողներ հմայված դիտեն հեռուստասերիալը: Սեր, պայքար, մշակույթ, ավանդույթներ… Այս ամենի հետ մեկտեղ հմայիչ դերասաններ… Եվ գլխավոր դերում դերասան, մոդել Բարուն Սոբտին…

Բարուն Սոբտին ծնվել է 1984 թվականին Դելիում, փենջաբական ընտանիքում: Ավարտել է Սուրբ Մարկի դպրոցը: Յոթ տարի աշխատել է «Jindal Telecom» ընկերությունում՝ որպես մենեջեր: Առաջին դերն ստանձնել է 2009 թվականին «Shraddha» («Շրադհա») հեռուստասերիալում, այնուհետև 2010 թվականին էպիզոդիկ դերով հանդես է եկել «Dill Mill Gayye» («Սրտերի հանդիպում») և գլխավոր դերով՝  «Baat Hamari Pakki Hai» («Մենք պայման ունենք») հեռուստասերիալներում:

«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո սկսել է նկարահանվել Բոլիվուդում: 2012 թվականին Բարուն Սոբտին զբաղեցրել է «10 ամենասեքսուալ ասիացի տղամարդկանց շարքի» 10-րդ հորիզոնականը: Բարուն Սոբտին Հնդկաստանի միակ հեռուստատեսային դերասանն է, ով ունի Star Parivaar Awards-ի չորս մրցանակ Արնավի դերի համար:

Մեզ հաջողվեց հարցազրույց վերցնել հայտնի դերասան Բարուն Սոբտիից:

–   Պարոն Սոբտի, խնդրում եմ նշեք Ձեր դերասանական կարիերայի սկիզբը և ընթացքը:

– Դերասանական գործունեությունս սկսել եմ 2009 թվականից: Դելիում էի աշխատում, երբ ընկերներիցս մեկը՝ Կարան Վահին, ինձ տարավ Մումբայ` ներկայացմանը ունկնդրելու (քասթինգի): Ես դեռ նոր էի սկսել դերս, երբ պրոդյուսերներն ինձ ընդունեցին որպես ներկայացման դերասան:

– Ե՞րբ Ձեզ կայացած դերասան զգացիք, ո՞ր տարիքում:

– 2009 թվականին՝ 25 տարեկան հասակում, ես հասկացա, որ դերասան եմ:

– «Ի՞նչ կոչել այս սերը» (“Iss Pyaar Ko Kya Naam Doon?”) հեռուստասերիալի համար Դուք ստացաք չորս մրցանակ: Ցանկալի է իմանալ Ձեր հոր արձագանքն այդ առթիվ:

– «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը իմ սիրած շոուներից է մինչ այսօր, ես կարոտում եմ այդ օրերը: Երբ հայրը տեսավ իմ մրցանակները, հիացմունքով արձագանքեց և ասաց. «Դու շատ խելացի ես, և ես հպարտանում եմ քեզնով: Աստված քեզ պահապան, շարունակիր այդպես»:

– Ունե՞ք նախընտրած դերասան, որին կցանկանայիք նմանվել:

– Ես ուզում եմ խաղալ Ամիր Խանի նման, քանի որ նա իմ սիրած դերասանն է:

– Ո՞ր գրողի ստեղծագործությունն է ձեզ հրապուրում:

– Ինձ հրապուրում է Գաուտամ Հեջեի (Gautam Hedge) ստեղծագործությունը:

– Ձեր տիկինը սիրո՞ւմ է Ձեր կյանքը արվեստում:

– Այո, նա ինձ վստահում է, և դա ինձ բավարար է:

– Ինչպիսի՞ն է Հայաստանը Ձեր պատկերացմամբ:

– Հայաստանը գեղեցիկ երկիր է, և ես շատ շուտով կժամանեմ Հայաստան: Սիրում եմ իմ հայ երկրպագուներին:

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան
Ամենադիտված